Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տարվա լավագույն մարզիկներն ու մարզիչները

Սպորտ
sport-hradzig

Վաղը տեղի կունենա  Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի, Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի, Հրաձգության հանրապետական մարզադպրոցի և «Տորք Անգեղ» մարզամշակութային կենտրոնի տարվա լավագույն մարզիկների ու մարզիչների պարգևատրության արարողությունը Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի տարվա լավագույն մարզիկներ են ճանաչվել. ՄԿՍՎ   Հրաչիկ Բաբայան, մրցաձևը՝ հրացան Մյունխենյան միջազգային մրցաշար՝ գրավել է 3-րդ տեղ Եվրոպայի երիտասարդների առաջնություն՝ գրավել է 6-րդ տեղ, նվաճել պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգիր և գրավել 2-րդ տեղ, աշխարհի երիտասարդների առաջնություն՝ գրավել է 2-րդ տեղ: ՄԿՍՎ Լիլիթ Մկրտչյան, մրցաձևը՝ վազող թիրախ Եվրոպայի երիտասարդների առաջնություն՝ գրավել է 3-րդ տեղ, աշխարհի երիտասարդների առաջնություն՝ գրավել է 2-րդ տեղ և արժանացել ՄԿՍՎ կոչման: ՍՎ   Ռազմիկ Մինասյան, մրցաձևը՝ վազող թիրախ Աշխարհի կրկնակի և եվրոպայի երիտասարդների առաջնությունների թիմային բրոնզե մեդալակիր, աշխարհի երիտասարդների առաջնություն՝ գրավել է 3-րդ տեղ: ՍՎ   Զավեն Իգիթյան, մրցաձևը՝ ատրճանակ Եվրոպայի պատանեան առաջնության չեմպիոն, նվաճել է Պատանեկան օլիմպաիական խաղերի ուղեգիր և գրավել 5-րդ տեղը, միջազգային խառը թիմային պայքարում գրավել է 4-րդ տեղը:   Տարվա լավագույն մարզիչներ են ճանաչվել. Անդրանիկ Այվազյան (Հրաչիկ Բաբայանի անձնական մարզիչ) Գագիկ Մելոյան (Լիլիթ Մկրտչյանի և Ռազմիկ Մինասյանի անձնական մարզիչ) Խորեն Իգիթյան (Զավեն Իգիթյանի անձնական մարզիչ)   Հրաձգության ֆեդերացիա