Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Խմելու ջուրը կդառնա թունավո՞ր (տեսանյութ)

Արարատի մարզի Դիմիտրով գյուղի խմելու ջուրը վտանգված է: Սա բնակիչների մտահոգությունն է: Ավելի քան 8 ամիս է` «Հայջրմուղկոյուղի»-ն սկսել է փոխել գյուղի ջրատար խողովակները, սակայն մինչ օրս հորերը բաց են, ու շինարարական որեւէ աշխատանք չի կատարվել։ Արարատի մարզի Դիմիտրով գյուղի բնակիչ Վոլոդյա Մանգասարյանը մեզ հետ զրույցում ներկայացնում է իրավիճակը. «Մեկի մեջ, որ կռիսը սատկած լինի, էդ ջուրն ուր է գնալու: Մարդկանց թունավորելու համար մի հատ են»: Սարգիս Ղեւոնդյանն ազատամարտիկ է` սրտի վիրահատությամբ, նրա համար եւս լուրջ խնդիր են դարձել անտարբերության մատնված հորերը. «Սկորին էլ չի կարողանում գա, գնում ա, տասը կրուգ ֆռռում ա, նոր գալիս, հասնում է ինձ օգնության»: