Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԵՏՄ-ն Պուտինի համար քաղաքական կառույց է» (տեսանյութ)

Քաղաքականություն
g_image.php_1

Ադրբեջանը չի պատրաստվում անդամակցել Եվրասիական Տնտեսական միությանը։ Բայց որքան էլ ԵՏՄ-ն իր տնտեսական պոտենցիալով հետաքրքիր չէ Ադրբեջանին, այնուամենայնիվ, հարեւան երկրում էլ չեն բացառում, որ մի հարկադրված լինեն դիմել  այդ քայլին։ Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը հակափաստարակներ ունի մշտապես, երբ հայտարարվում է, որ ԵՏՄ-ը տնտեսական միավորում է։ «Գոնե Պուտինի գլխում միշտ քաղաքական է»,-ասում է նա։ Երկար կյանք քաղաքագետը չի կանխատեսում կառույցին, որը դեռ միայն հունվարի 1-ից պետք է գործի։ ԱՊՀ կազմակերպության ձեւական աշխատանքն իր աչքի առաջ է։ Ադրբեջանցի քաղաքագետ Ավազ Հասանովը հենց այդ կառույցի ձեւական բնույթն է համարում ԵՏՄ-ի ստեղծման պատճառը։ Ուկրաինական սցենարն իր հերթին ԵՄ, թե ԵՏՄ ընտրանքի ժամանակ մեկ այլ հարց է առաջ բերում. հնարավո՞ր է Մայդան կամ գունավոր հեղափոխություն մեր երկրներում։ Փոփոխություն իրականացնելու տեսանկյունից Ադրբեջանում կուսակցությունների հետ վաղուց հույսեր չեն կապում։ Այստեղ առավել ուժեղ է քաղաքացիական հասարակությունը,որը գիտակցում է նաեւ գործող վարչախումբը։ Մանրամասները՝ տեսանյութում