Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եգիպտոսի դեսպանը հայ դպրոցականներին հրավիրել էր իր տուն

Հասարակություն
10

Հայաստանում Եգիպտոսի արտակարգ եւ լիազոր դեսպանի տանը հավաքված հայ աշակերտներից քչերն են այդ երկրում եղել։ Դեսպան Մուհամմադ Ալաաէլդին Սաադ էլլեյսիի տունը առաջին կամուրջն էր, որ նրանց իրական կյանքում ներկայացնում էր եգիպտական մշակույթը՝ արեւելքին հատուկ ճոխությամբ եւ հյուրասիրությամբ։ 4-15 տարեկան երեխաները՝ իրենց ծնողների եւ ուսուցիչների հետ, դեսպանի հատուկ հյուրերն էին։ Եկել են իրենց մեդալներն ու պատվոգրերը ստանալու։ Եգիպտոսը չտեսած երեխաներն այնպիսի երեւակայությամբ են նկարել հնագույն երկիրը, որ միջազգային մրցույթում նրանց նկարները համարվել են լավագույններից։ Աշակերտներին մեդալները հանձնում է անձամբ դեսպանը։ «Իհարկե, երեխաների նկարներում իրական Եգիպտոսը չէ, -ասում է դեսպանը, բայց նրանք նկարել են սրտով»։ Հայ երեխաների աչքերով՝ Եգիպտոսը սոսկ Նեղոսն է, բուրգերը, Սֆինքը, արմավենին։ Միջոցառումից հետո հերթ է։ Բոլորն ուզում են լուսանկարվել դեսպանի հետ Վերջինս չի մերժում, իսկ վերջում անձամբ ճանապարհում է իր հյուրերին՝ անկախ տարիքից՝ ձեռքսեղմմամբ։ Դեսպանը երեք տարի է Հայաստանում է, եւ մեր երկրում, ինչպես ինքն է ասում, կարողացել է վերագտնել իր հայրենիքը։ «Օտարության մեջ տեսնում ես քո երկիրը, այնպիսին՝ ինչպես  ուրիշներն են տեսնում քո հայրենիքը եւ ավելի ես ճանաչում այն»,- «Ա1+»-ին ասաց դեսպանը։ Նրա հետ ամբողջական հարցազրույցն՝ առաջիկայում։   egypt egypt egypt   egypt