Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երևանի գլխավոր տոնածառը լուսավորվեց (տեսանյութ)

Հասարակություն
tonatsary3

Մայրաքաղաքի գլխավոր տոնածառը այս տարի ունի 32 մետր բարձրություն, գլխի աստղը 8 անկյուն է, ինչպես եւ նախորդ տարիներին։ Տոնածառի զարդարանքի գույներն այս տարի փոխվել են։ Գերակշռում է տարվա խորհրդանիշ՝ ոսկեգույնը։ Հանրապետության հրապարակում տոնածառ դնելու ավանդույթը ձեւավորվել է խորհրդային տարիներին։ Հանրապետության գլխավոր տոնածառը 1950 թվականին ուներ բոլորովին այլ տեսք։ Այսօրվա տոնածառի հետ համեմատ՝ այն փոքր էր, բայց ամբողջական մեկ ծառ էր, ի տարբերություն վերջին տարիների, երբ մայր տոնածառը հավաքվում է տարբեր ճյուղերից։ Lights of the main Christmas Tree of Yerevan on the Republic Square went on Lights of the main Christmas Tree of Yerevan on the Republic Square went on   Lights of the main Christmas Tree of Yerevan on the Republic Square went on Վերջին տարիներին տոնածառների փոփոխությունը առանձնապես նկատելի չէ։ Քաղաքացիները այդքան էլ դժգոհ չեն, ասում են գեղեցիկ է, բայց այնուամենայնիվ որոշ փոփոխություններն ըստ նրանց՝ չէին խանգարի։ Օրինակ՝ չլինեին դեղին, կապույտ վարդագույն լույսերը, խաղալիքներն առանձին լույսերով փայլեին, տարվա գույներն ընտրվեին և այլն։ Արդեն երեկոյան երեւանի քաղաքապետը հանդիսավոր արարողությամբ վառեց Հանրապետության հրապարակի տոնածառի լույսերը։ Գլխավոր տոնածառի լույսերը մնացել են նույնը։ Ի դեպ, այս տարի տոնական միջոցառումների ու ծրագրերի համար, որը ներառում է նաեւ տոնածառի զարդարանքը, համայնքային բյուջեից հատկացվել է 48 մլն դրամ: 2013-ին այդ գումարը կազմել է 60 մլն: