Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դրական արդյունքներն ակնառու են. բնապահպանության նախարար

Հասարակություն
unnamed410

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ամփոփել է 2014 թ. նախարարության իրականացրած աշխատանքները և նախանշել գալիք տարվա հիմնական ծրագրերը: Շեշտելով, որ ակտիվ, համագործակցված աշխատանք է ընթանում հասարակական կազմակերպությունների և ոլորտի գիտնականների հետ՝ բնապահպանության նախարարը տեղեկացրել է, որ ՀՀ բնապահպանության նախարարին կից ձևավորվել են հասարակական և գիտատեխնիկական խորհուրդներ, որոնց հետ արդեն անցկացվել են աշխատանքային նիստերը: Արամայիս Գրիգորյանը ներկայացրել է ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում ապօրինի ինքնաշատրվանող խորքային հորերի խնդրի լուծման ուղղությամբ տարվող աշխատանքները: Մասնավորապես, Արարատի և Արմավիրի մարզերում 2014թ. սկզբից մինչ հունիս ամիս ԲՆ կողմից լուծարվել, կոնսերվացվել կամ փականային ռեժիմի է բերվել 253լ/վ ջուր, որի տարեկան խնայողությունը կազմում է 8մլն խ/մ, իսկ Հուլիսի 16-ից մինչև դեկտեմբերի 20-ը լուծարել, կոնսերվացվել և փականային ռեժիմի է բերվել 266 հորատանցք, որի արդյունքում խնայվել է մոտ 23.886 լ/վ ջուր, ինչը տարեկան կազմում է մոտ 753 մլն խ/մ: Հիդրոերկրաբանական մշտադիտարկումները ցույց են տվել, որ դեկտեմբեր ամսվա ընթացքում Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանի Արևաբույր գյուղի դիտակետերում մակարդակների բարձրացում է նկատվել 4-12սմ-ով, Սիսում` 2-3սմ, Դաշտավանում ծախսի ավելացում 0.04լ/վ, Հովտաշատ - ծախսի ավելացում 0.9լ/վ, իսկ ձկնաբուծական տնտեսությունների մասով Հովտաշատ գյուղում նկատվել է ծախսի ավելացում` 3-16լ/վ-ի սահմաններում, Զորակ գյուղի մեկ տնտեսությունում` 24լ/վ-ով: Մակարդակների բարձրացում են կատարվել Էջմիածնի տարածաշրջանի Առատաշեն – 70սմ և Ակնաշեն գյուղերի դիտակետերում – 10-70սմ: Արմավիրի մարզի Գայ գյուղի շատրվանող հորատանցքում ծախսի ավելացումը 0.05լ/վ է: Շատրվանող հորատանցքերի լուծարումից կամ կոնսերվացումից հետո անցել է կարճ ժամանակ, որի պատճառով դժվար է հանգել սպառիչ եզրակացությունների, բայց դրական արդյունքներն ակնառու են: