Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ամենակարևորը խուճապի չմատնվելն է. Սերժ Սարգսյան (տեսանյութ)

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ այսօր Նախագահի նստավայրում ընդունելություն է կազմակերպվել Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների համար: Սերժ Սարգսյանը շնորհավորել է գործարարներին գալիք տոների առթիվ, բարեմաղթանքներ հղել նրանց, 2015 թվականին մաղթել հաջողություններ տնտեսական գործունեության մեջ և անձնական կյանքում, ընդգծելով, որ գործարարների ձեռքբերումներն ու հաջողությունները, հասկանալիորեն, լինելու են ոչ միայն նրանց անձնական կամ կորպորատիվ հաջողությունները, այլև՝ մեր երկրի և տնտեսության: Հարյուր հազարավոր ՀՀ քաղաքացիների բարեկեցության աստիճանը, ըստ Նախագահի, պայմանավորված է լինելու նաև գործարար համայնքի գործունեությամբ ու ձեռքբերումներով: