Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գիշեր-ցերեկ ցեխերի մեջ ենք, բայց արդյունք չենք ստանում». գյուղացի (տեսանյութ)

Հասարակություն
screenshot000061

«Երբ նայում ես եվրոպական երկրներին, հետո քո երկրին, հասկանում ես, որ շատ վատ վիճակ է այստեղ»,-կարծում է Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի բնակչուհի Լենա Հովհաննիսյանը։ 6 հոգանոց ընտանիքն ապրում է ամուսնու համեստ աշխատավարձով և փոքրիկ հողամասից ստացված եկամտով։ Տիկին Լենան ասում է. իրենց առօրյայում ուրախություն չկա։ «Մարդիկ տանջվում են, չարչարվում են, գիշեր-ցերեկ ցեխերի, ջրերի մեջ տանջվում ենք էլի։ Բայց էլի արդյունքի ժողովուրդը չի հասնում»,-ասում է նա։ Ավագ տղան՝ կնոջ ու երկու զավակների հետ, ապրում է իրենց հետ միասին։ Ուզում են Նոր տարին գեղեցիկ կերպով նշել, բայց միջոցների սակավությունն ամեն տարի խանգարում է։ Թանկությունն իրենց էլ է հասել։ Այս պայմաններում չեն կարողանում առօրյա ծախսերն անգամ պատշաճ կերպով հոգալ։ Մարմարաշենի բնակչուհին այլևս հույսը կտրել է, թե իրենք լավ կենցաղ կունենան։ Ուզում է, որ գոնե երիտասարդները լավ ապրեն։ «Գոնե էս երկիրը լավ լինի, մեր ջահելները մեծանում են, գոնե իրենց նպատակին հասցնենք էրեխեքին»,-նշել է նա։