Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոչ Թուրքիայում հանգստին (տեսանյութ)

Հասարակություն
unnamed312

«Ոչ Թուրքիայում հանգստին» վերտառությամբ ցուցապաստառի մոտ, մի խումբ երիտասարդներ անցորդներին կոչ էին անում չգնալ Թուրքիա ու չհանգստանալ։ Անցորդներից մեկը մոտեցավ նրանց, «ճիշտ էլ անում եք»: Ակցիայի մասնակից երիտասարդ աղջիկները նրան դիմեցին ասելով՝ «կմասնակցե՞ք, ուղղակի մեկ ֆոտո, որպեսզի մեր էջում տեղադրվի»: Երբ անցորդն իրազեկվում էր, հաջորդ քայլը լուսանկարվելն էր ցուցապաստառի մոտ, որպեսզի հետո տեղադրվի սոցցանցում: Միջոցառումը նվիրված էր Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այն իրականացրեց «Ոչ պետական բուհերի ուսանողական» կենտրոնը` Սերժ Սարգսյանի աշխատակազմի տված դրամաշնորհով: Ակցիայի գործընկերը «Հայաստանի երիտասարդական հիմնադրամ»-ն է. unnamed2 «Առաջին հայացքից թվում է ոչինչ չասող բան է, բայց....ինչ ձեւակերպումներ էլ տանք, ասենք` որեւէ նշանակություն չունի, միայն գումարային մասը հերիք է, որ կոնկրետ ժամանակահատվածում, էդ հանգստի սեզոնին մեծ գումար թողնում ենք Թուրքիայում ու հետ ենք գալիս»,- ասում է ՀՀԿ պատգամավոր Կարեն Ավագյանը: Մանրամասները՝ տեսանյութում