Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ողջի գետի էկոլոգիական հոսքը նվազել է 180 անգամ. ԷկոԼուր

Հասարակություն
122234112550

Տնտեսական գործունեության արդյունքում Ողջի գետի էկոլոգիական հոսքը նվազել է 180 անգամ: «Մեծ ջրառի արդյունքում Ողջի գետի Քաջարան քաղաքի հատվածում օգոստոսից մինչեւ փետրվար չի պահպանվում էկոլոգիական հոսքը: Օգոստոսից փետրվար ամիսների համար գետի էկոլոգիական հոսքը հաշվարկվել է 0.18մ3/վրկ, մինչդեռ հոսքը դիտվել է 0,001մ3/վրկ»,- նշված է Մաքուր էներգիա և ջուր» ծրագրի «Ողջիի գետավազան. ճնշում-ազդեցություն վերլուծություն» փաստաթղթում: Հիշեցնենք, Քաջարան քաղաքի խոշոր արդյունաբերական հսկան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է: Ողջի գետի` Գեղի գետի միախառնումից մինչև Կապան քաղաքն ընկած հատվածում էլ Ողջիի գետավազանի էկոլոգիական հոսքը չեն պահպանում 7 փոքր ՀԷԿ-երը: Դրանք են` «Կապան-Էներժի» ՓԲԸ-ի «Ողջի 2» և «Ողջի 3», «Լեռ-Էքս-Էներգիա» ՍՊԸ-ի «Լեռ-Էքս ՀԷԿ-2», «Լեռ-Էքս-Էներգիա» ՍՊԸ-ի «Լեռ-Էքս ՀԷԿ-4», «Լեռ-Էքս-Էներգիա» ՍՊԸ-ի «Լեռ-Էքս ՀԷԿ-6», «Լեռ-Էքս-Էներգիա» ՍՊԸ-ի «Լեռ-Էքս ՀԷԿ-3», «Լեսոմա» ԲԲԸ-ի «Ծավ» և «Տիգրան և Աշխեն» ԲԲԸ-ի «Տիգրան և Աշխեն ՓՀԷԿ-1» փոքր ՀԷԿ-երը: Գետավազանում կառուցման փուլում են ևս 6 ՓՀԷԿ՝  «Տասման» ՍՊԸ-ի «Գեղի-1», «Կապան-Էներժի» ՓԲԸ-ի «Ողջի-1» և «Լեռ-Էքս-Էներգիա» ՍՊԸ-ի «Աջիբաջ-6», «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի «Գեղի ՓՀԷԿ-1» փոքր ՀԷԿ-երը: