Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սահմանադրական, օրենսդրական խնդիրներ ունենք. ՍԴ նախագահ

Պաշտոնական
gagik-harutyunyan

Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքում տեղադրվել է սույն թվականի դեկտեմբերի 15-ին Երևանում կայացած «Մարդու իրավունքների եվրո­պական չափանիշները եւ Եվրոպական դատարանում կառավարության լիազոր ներկայացուցչի դերը մարդու իրավունքների արդյունավետ պաշտ­պանության ապահովման հարցում» խորագրով միջազգային համաժողովում ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի ամբողջական ելույթի տեքստը: Իր ելույթում Գ. Հարությունյանը ի թիվս այլի նշել էր. «Պետության մասնակցությունը վերպետական մակարդակում մար­դու իրա­վունք­ների պաշտպանությանը ոչ թե պետք է դիտարկել ինքնաար­դա­րացման վար­քագծի դրսեւորման տեսանկյունից, այլ ընդունել որպես մարդու իրավունքների պաշտպանու­թյունը լիարժեք երաշ­խավորելու եւ իրավունքի գերակայության սկզբունքով առաջնորդվելու հանձնառություն: Այս մոտեցումը որդեգրելով` մենք կկարողանանք Մարդու իրավունքների եվրո­պական դատա­րանի նախադեպային իրավունքը դարձնել մեր երկրում մարդու իրավունքների երաշ­խա­վորման, ապա­հով­ման ու պաշտպանության կարեւոր նախադրյալ»: Սահմանադրական դատարանի նախագահը անդրադառնալով իրավունքի գերակայության ապահովման հարցին մասնավորապես նշել էր. «Իրավունքի գերակայությունը լիարժեք երաշ­խավորելու համար անհրաժեշտ է, մասնավորապես, որպեսզի մեզա­նում.

  • պետությունն իրավունքի ուժով պոզիտիվ պարտականություն կրի մարդու արժանապատվության, նրա իրավունք­ների երաշ­­խա­վոր­ման, ապահովման ու պաշտ­­­­­պա­նության հարցում և ստանձնի համարժեք հան­րային-իրավական պա­տաս­խա­նատվություն,
  • հիմնական իրավունքներին ցանկացած միջամտություն և իշխանության ցան­կացած գոր­ծո­ղություն բխեն համաչափության սկզբունքից,
  • արդարադատությունը լինի առավել անկախ ու անկողմնակալ,
- լիարժեք երաշխավորվի իրավական օրենքի առջև բոլորի հավա­սա­րության սկզ­բունքը,
  • օրենքները և այլ իրավական ակտերն առավել մեծ չափով համապատաս­խա­նեն իրա­վական որո­շա­կիության սկզբունքին, լինեն կանխատեսելի, հստակ, զերծ՝ բացերից ու երկիմաս­տություններից,
  • իրավական պետության չափորոշիչներին համապատասխան երաշխավորվի կամայականության արգելքի սկզբունքը և առավել հստա­կեցված լինեն հանրային իշխա­նության մարմինների հա­յեցողության սահմանները:
Այս բոլորի իրականացման համար մեզանում թե' սահմանադրական, թե' օրենս­դրական եւ թե' կառուցակարգային բնույթի շատ խնդիրներ դեռեւս պետք է լուծվեն»:   Ելույթն ամբողջությամբ՝ այստեղ