Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՊՊԱ-ն զգուշացնում է տուգանքների մասին

Հասարակություն
00159a6a63c7a3207b061d18543ec697

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն հորդորում է բոլոր այն անձանց, ում ԱՊՊԱ պայմանագրի ժամկետն ավարտվել է կամ մոտենում է ավարտին, ժամանակին միջոցներ ձեռնարկել նոր ԱՊՊԱ պայմանագիր կնքելու համար: Հիշեցնում ենք, որ ԱՊՊԱ պայմանագիր չկնքելու դեպքում կտուգանվեք մինչեւ 100 000 ՀՀ դրամի չափով: Մասնավորապես, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 1292 համաձայն` • յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի համար կնքված գործող ԱՊՊԱ պայմանագիր չունենալը, որը տեւել է ավելի քան տասն օր`առաջացնում է տուգանքի նշանակում յուրաքանչյուր տասն օրվա համար` 5,000 ՀՀդրամի չափով, սակայն յուրաքանչյուր տարվա համար` ոչ ավելի, քան 100,000 ՀՀ դրամի չափով, • առանց տվյալ տրանսպորտային միջոցի համար կնքված գործող ԱՊՊԱ պայմանագիր ունենալու` ՀՀ տարածքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով տրանսպորտային միջոցը վարելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ 100,000 ՀՀ դրամի չափով: