Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հարկ վճարողների հետ իրականացված աշխատանքների արդյունքը

Տնտեսություն
index1

Տնտեսության մեջ փաստաթղթաշրջանառության ապահովման նպատակով դեկտեմբերի 11-20-ը հարկ վճարողների հետ իրականացված աշխատանքների վերաբերյալ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ Ֆինանսների նախարարությունը դեկտեմբերի երկրորդ տասնօրյակում շարունակել է հարկային կարգապահության համապատասխան ցուցանիշների բարելավման պահանջը չընդունած կամ ոչ հիմնավոր բացատրություններ ներկայացրած հարկ վճարողների նկատմամբ շրջանառությունների  և գների թերհայտարարագրումների, չգրանցված վարձու աշխատողների բացահայտման և մյուս  ուղղություններով տարվող հարկային հսկողության աշխատանքները: Հաշվետու տասնօրյակում ավարտված բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 15 ստուգումների արդյունքում արձանագրվել է 80.7մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն, այդ թվում` «ՊԱՐԱՄԱՈՒՆՏ ԳՈԼԴ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ` 19.3մլն դրամ, «ԳՐԻԱՐ» ՍՊԸ`  8.4մլն դրամ, «ՌՈՅԱԼ ՊԱՐԱԴԻԶ» ՍՊԸ` 11.4մլն դրամ, «ԳԱՅՍԱԹ» ՍՊԸ` 4.5մլն դրամ և այլն: Համապատասխան ցանկերում ընդգրկված հարկ վճարողների մոտ շրջանառությունների, գների և ապրանքային մնացորդների ճշգրտման նպատակով  25 հարկ վճարողի մոտ իրականացվել են չափագրումներ, 16-ի մոտ՝ հսկիչ գնումներ, 25-ի մոտ` ՀԴՄ շահագործման կանոնների և ելակետային տվյալների ճշտության ստուգումներ, աշխատողի աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու`  9 ստուգումներ: Հարկային հսկողական միջոցառումներին զուգահեռ իրականացվում է նաև օպերատիվ-հետախուզական աշխատանք հարկային մարմնի կողմից առաջադրված ցուցանիշների ինքնուրույն բարելավման պահանջը չընդունած հարկ վճարողների մոտ: Մասնավորապես, դեկտեմբերի երկրորդ տասնօրյակում նշված հարկ վճարողների մոտ իրականացվել է օպերատիվ-հետախուզական 15 միջոցառում` կապված  հարկային հաշիվների դուրսգրման նկատմամբ հսկողության հետ, բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 10 ստուգում` համապատասխան հարկ վճարողներին առաջադրելով մոտ 75.2մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն: Մշտական հսկողության տակ առնված առավել խոշոր և թիրախային 100 ներմուծող և արտադրող հարկ վճարողների մոտ 2014 թվականի դեկտեմբերի 10-ից 20-ն ընկած ժամանակահատվածում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ մատակարարների կողմից դուրս գրված  հարկային հաշիվների քանակն ավելացել է 15 հազար 696 հատով կամ 36.9%-ով, իսկ դրանցում արտացոլված շրջանառության գումարը նվազել է 126.1մլն դրամով կամ 2.2%-ով: Նշված հարկ վճարողների մոտ 2014 թվականի դեկտեմբերի 10-ից 20-ն ընկած ժամանակահատվածում նախորդ ամսվա նույն ժամանակաշրջանի համեմատ մատակարարների կողմից դուրս գրված  հարկային հաշիվների քանակը նվազել է 25850 հատով կամ 30.7%-ով, իսկ արտացոլված շրջանառության գումարն աճել է 65.7մլն դրամով կամ 1.2%-ով: Ստվերային շրջանառությունների կրճատման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շրջանակներում ՀՀ ֆինանսների նախարարությունը էլեկտրոնային հարկային հաշիվների շարժի նկատմամբ իրականացվող դիտարկմամբ պարզել է, որ դեկտեմբերի 1-ից 10-ն ընկած ժամանակահատվածում տնտեսվարող սուբյեկտների կողմից անվավեր կամ չեղյալ է ճանաչվել 3961 էլեկտրոնային հարկային հաշիվ` 2.5մլրդ դրամ ընդհանուր շրջանառությամբ (ներառյալ ԱԱՀ): Ցանկերում ընդգրկված հարկ վճարողների կողմից նախորդ ժամանակաշրջանների համար ԱԱՀ-ի և տարեկան շահութահարկի ճշտված հաշվարկների ներկայացման միջոցով 75 հարկ վճարողի մոտ առաջացել է 146.2մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն, ինչպես նաև հայտարարագրվել է լրացուցիչ 23 աշխատող:  

01.12-10.12.2014թ. ընթացքում 10.0 մլն. դրամից ավել ընդհանուր արժեքով հարկային հաշիվներ անվավեր կամ չեղյալ ճանաչած հարկ վճարողների ցանկ
Հ/Հ ՀՎՀՀ Անվանումը Անվավեր և չեղյալ ճանաչված հարկային հաշիվների քանակը Ընհանուր արժեքը (ներառյալ ԱԱՀ)
1 08416997 ԱՐՏԱԿ-ԳՐԻԳՈՐ (ՍՊԸ) 1 111,999,500
2 03527967 «ՊԱՌԵՔՍ-ԳԱԶ» (ՍՊԸ) 9 102,449,531
3 04718656 ՊՐԻՆՏԱՐՄ ԴԱՆՎԵՍՏ (ՍՊԸ) 6 73,088,256
4 00042255 ՆԱՐԻՄԱՆՅԱՆ (ՍՊԸ) 1 69,143,817
5 02588623 «ՄԵԳԱՄՈԹՈՐՍ» (ՍՊԸ) 3 66,960,400
6 01843373 ԼԱՆԱՐ ՍԵՐՎԻՍ (ՍՊԸ) 2 63,121,500
7 03313002 ԳԱՅՍԱԹ (ՍՊԸ) 1 59,496,922
8 03514862 ԷԴՈՒԱՐԴ-ՇԻՆ (ՍՊԸ) 4 50,000,009
9 02709666 «ՄԵՂՐԱՁՈՐ ԳՈԼԴ» (ՍՊԸ) 1 45,610,932
10 01563298 ՓՐԱՅՄ ՔՈՄԵՐՇԼ (ՍՊԸ) 7 45,081,239
11 05800844 «ՈՒՍՏԻԱՆ» (ՍՊԸ) 2 40,000,680
12 00046136 ԱՐՍՕՅԼ ՀՁ (ՓԲԸ) 2 37,930,000
13 01832069 ԲԵԼԱԶ ԿԱՎԿԱԶ ՏՐԱՆՍ ՍԵՐՎԻՍ (ՍՊԸ) 4 35,172,552
14 00114153 ՄԱԺԷՎ (ՍՊԸ) 2 32,082,000
15 04214892 ՄՈՍԷՍՔՈ (ՍՊԸ) 2 31,806,560
16 01842346 ԱԼԵՔՍ ԳՐԻԳ (ՍՊԸ) 20 26,796,724
17 02556646 ԵՐԵՎԱՆԻ ՈՍԿԵՐՉԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՆ-1 «ԳՆՈՄՈՆ»   (ԲԲԸ) 10 25,522,960
18 01536316 ՎԱԳԱ-ՖԱՐՄ (ՍՊԸ) 19 25,228,339
19 02256693 «ԻՆԹԵՐՆԵՅՇՈՆԱԼ ԲԻԶՆԵՍ ԹԵՔՆՈԼՈՋԻ» (ՍՊԸ) 1 24,624,038
20 01836706 ՍԻ ԸՆԴ ԷՖ ՔՈ (ՍՊԸ) 146 24,205,799
21 08410252 ԱՔՎԱՏԻԿ (ՍՊԸ) 1 22,416,887
22 02614085 «ՍԻՓԻԷՍ ՕԻԼ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» (ՍՊԸ) 3 22,270,736
23 02242108 «ԷԼԲԱՏ» (ՓԲԸ) 2 22,072,800
24 05204081 ԵՍ ԵՎ ՆԱ (ՍՊԸ) 2 21,000,000
25 00001672 ԵՐԵՎԱՆԻ ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ (ՓԲԸ) 2 20,560,900
26 00057054 «ՏՐԱՆՍԳԱԶՇԻՆ» (ՍՊԸ) 2 20,394,000
27 01836962 ՎԱՆԴ-ՍԱ (ՍՊԸ) 1 20,310,000
28 04200616 ԱՐՏԱՇԱՏԻ ՊԱՀԱԾՈՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ(ԲԲԸ) 62 20,243,117
29 05202352 ԿՎԱՐՑ Առևտրային կոպերատիվ   (ԱԿ) 2 20,230,000
30 02233484 ՄԻԿՄԵՏԱԼ (ՓԲԸ) 4 18,263,770
31 04723096 «ԶԱՐԶԱՆԴ ՍԱՐՈՅԱՆ» (ՍՊԸ) 2 18,099,000
32 00876234 ԴՈՄԻՆԱՆՏ ԴԻՍԹՐԻԲՈՒՇՆ (ՍՊԸ) 115 17,933,850
33 09212498 «ՔԱՐԱՀՈՒՆՋ ՀԷԿ» (ՍՊԸ) 1 17,635,695
34 04600132 ԲԱՂՐԱՄՅԱՆՇԻՆ   (ԲԲԸ) 2 17,100,001
35 04219251 ՍԵԴԱԼԳՈ (ՍՊԸ) 1 16,500,000
36 07905342 «ՖԻԼԻՇԻՆ» (ՍՊԸ) 2 16,408,137
37 00932469 ՎԵԳԵՔՈՄ (ՍՊԸ) 10 16,179,575
38 02609379 ԴԱՐՖ (ՍՊԸ) 23 15,520,050
39 00260262 ՊՐՈԴԻՆՎԵՍՏ-ՏՊԿ (ՍՊԸ) 1 15,267,500
40 00875945 «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ «ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ» (ՍՊԸ) 3 15,054,444
41 00446864 ԴՌԱԳՍՄԱՆ (ՍՊԸ) 1 14,701,740
42 01248095 ՍԱԹՄԱՆ (ՍՊԸ) 2 14,175,360
43 02219133 ԱՄԻԿՈՒՍ (ՍՊԸ) 11 13,983,185
44 00076203 ՎԻԷՅ ՍՈԼՅՈՒՇՆ (ՍՊԸ) 3 13,393,600
45 00100064 ՓԱԲԼԻՍԻՍ ՀԵՊՏԱ (ՍՊԸ) 9 13,140,635
46 01208043 «ԵՎՐՈՊԱ» (ՍՊԸ) 2 13,138,000
47 00807297 ԿՈԿԱ-ԿՈԼԱ ՀԵԼԼԵՆԻԿ ԲՈԹԼԻՆԳ ՔԱՄ.ԱՐՄԵՆ. (ՓԲԸ) 83 12,906,485
48 00034929 ԱՌԳՈ-ՖԱՐՄ (ՍՊԸ) 12 12,540,970
49 01849225 «ԺԱԿԼԻՆ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» (ՍՊԸ) 2 12,496,200
50 00133284 ՄԱՔՈՒՐ ՏԱՐԱԾՔ (ՍՊԸ) 1 12,457,434
51 01401456 Հ.Ա.Ն.Ս.-ՖՈՒԴ (ՍՊԸ) 1 12,418,800
52 04704351 ԱՐԱ ԵՎ ԱՅԾԵՄՆԻԿ   (ԲԲԸ) 2 12,405,725
53 00125561 ԱՐՄԱՔՍ (ՍՊԸ) 3 11,971,000
54 02201344 ՇԵՆ ՀՈԼԴԻՆԳ (ՓԲԸ) 21 11,966,508
55 03807605 ՄՈՍՏՈՎԻԿ (ՍՊԸ) 2 11,527,532
56 09104016 ՋԵՐՄՈՒԿ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼՊԵՊՍԻ-ԿՈԼԱ ԲՈԹԼԵՐ (ՍՊԸ) 67 11,293,583
57 01003642 «ՌՌՌ» ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ (ՓԲԸ) 34 11,230,878
58 01839755 ԱՌԳԵ ԲԻԶՆԵՍ (ՍՊԸ) 13 11,156,032
59 03300225 ԵՂՎԱՐԴՇԻՆ   (ԲԲԸ) 2 10,780,002
60 04412725 ՄԻՍԱԿ ՄԵԾ (ՍՊԸ) 1 10,177,650
61 00104315 «ՂԱՐԻԲՅԱՆՇԻՆ» (ՍՊԸ) 2 10,112,010
62 05507136 ԱԼՖԱ-ՖԱՐՄ (ՓԲԸ) 37 10,067,855
63 09806237 ՄԱՅՐԱՄԻԿ (ՍՊԸ) 1 10,000,000
Ընդամենը 796 1,641,823,404
  ՀՀ ՖՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին