Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լիլիթ Մկրտչյանը 4-րդն է կանանց մրցումներում

Սպորտ
sport-chess-lilit2

Հայաստանի շախմատիստուհի Լիլիթ Մկրտչյանը նույն տեղերը զբաղեցրեց Վրոցլավում ավարտված արագ եւ կայծակնային շախմատի Եվրոպայի անհատական առաջնություններում: Մեր գրոսմայստերը նախ բլիցի մրցաշարում 22 հնարավորից վաստակեց 13,5 միավոր եւ ընդհանուր հաշվարկով զբաղեցրեց 84-րդ տեղը, սակայն կին մասնակիցների մեջ գրավեց 4-րդ հորիզոնականը: Արագ շախմատի առաջնությունում Լիլիթ Մկրտչյանը 11 տուրում վաստակեց 7,5 միավոր եւ մրցաշարն ավարտեց 77-րդ հորիզոնականում, իսկ ահա կանանց մեջ կրկին ճանաչվեց 4-րդը: Ավաղ, մեր շախմատիստուհին երկու մրցումներում էլ անվստահ խաղաց վերջին երկու տուրերում եւ չկարողացավ կանանց մեջ գրավել մրցանակային տեղեր եւ արժանանալ դրամական պարգեւի` համապատասխանաբար 300, 150 եւ 100 եվրո: