Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ա1+»-ին ներս չեն թողել. Բաղդասարյանի ասուլիսը կոնկրետ լրագրողների համար էր

Քաղաքականություն
baxdasaryan

«Ա1+»-ի լրագրողը չի մասնակցել ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի, որի ժամանակ նա անդրադարձել է մի քանի հարցի։ Արթուր Բաղդասարյանը, ըստ aravot.am-ի, լրագրողներին հավաքել էր ասելու, որ ՕԵԿ-ը Մարտի 1-ի ու թափված արյան հետ կապ չունի. «Առաջինը՝ ո՞վ էր հավաքել հրապարակում այդ ժողովրդին, երկրորդը՝ ո՞վ է կրակել: Երկու դեպքում էլ ՕԵԿ-ը առնչություն չունի: Մենք չէինք հավաքել, մենք այն լծակները չունեինք, որ կրակեինք: Հավաքողներն էլ են հայտնի, կրակողներն էլ: Մենք ՀՀ-ում ոչ արյան հետ կապ ունենք, ոչ թալանի, ոչ կողոպուտի: Մեզ մեղադրում են մի բանում՝ ինչո՞ւ Սերժ Սարգսյանի հետ կոալիցիա կազմեցինք: Կազմեցինք, որ փոփոխություն լինի: Տեսանք չի լինում, հեռացանք»: Ասուլիսին մասնակցել են այն լրագրողները, ովքեր, ըստ ՕԵԿ մամուլի ծառայության, նախօրոք դիմել են հարցազրույցի խնդրանքով։ Սա է եղել պատճառը, ըստ ծառայության, որ «Ա1+»-ի լրագրողին հնարավորություն չի տրվել մասնակցելու։