Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հաշմանդամություն ունեցող մայրը, մանկահասակ երեխաների հետ՝ վարձով տնակում (տեսանյութ)

Հասարակություն
160484

«Շիրակ կենտրոնի» աշխատակիցները այս օրերին, «Ջերմություն վագոն-տնակներում պատսպարված ընտանիքներին» ամենամյա բարեգործական ձեռնարկի շրջանակում, Գյումրու տնակային ավանների բնակիչներին վառելափայտի, ամանորյա նվերների եւ սննդամթերքի բաժանման ընթացքում հանդիպում են աննկարագրելի ծանր ճակատագիր ունեցող ընտանիքների: Ցավոք քիչ չեն մանկահասակ երեխաներին միայնակ խնամող մայրերը, ովքեր ոչ միայն բնակարան չունեն, այլ նույնիսկ խոնավ ու քարուքանդ վագոն-տնակներում վարձով են բնակվում: Նրանց գոյատեւման հիմնական միջոցը սոցիալական նպաստն է, որը չի բավարարում անգամ կոմունալ ծախսերը փակելու համար: Իսկ Գյումրուն առանձնահատուկ խստաշունչ ձմռան ամիսներին՝ հիմնական վառելիքը քանդված տնակներից մնացած շինաղբի մնացորդներն են, հնամաշ կոշիկներն ու թղթի թափոնները: Ներկայացվող տեսանյութը՝ միակողմանի ծնողազուրկ երկու մանկահասակ երեխաներով, ծանր պայմաննեում բնակվող, ընտանիքի ապրելակերպի մասին է: