Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Տիգրան Կարապետյանը հավատում է Գագիկ Ծառուկյանին (տեսանյութ)

«Այսօր շատերն են անիծում իշխանությանը, որովհետև վայել չէ մեր հասարակությանը նման կերպ ապրելը»,-ասել է Ժողովրդական կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանը, ում կուսակցության հետեւորդների թիվը 18 հազարից դարձել է հազիվ 10 հազար։ «Սա իշխանություն չի, բիզնեսմեններ են, որոնք մտածում են իրենց գրպանի մասին»,- ասում է պարոն Կարապետյանը: Արդյո՞ք եռյակը կհասնի որևէ բանի. հարցին ի պատասխան պարոն Կարապետյանը պատասխանել է. «Հավատում եմ Ծառուկյանին, քանի որ ցանկանում է հասնել մի բանի, արդեն երկար ժամանակ է՝ պայքարում է»: Տ. Կարապետյանն անգամ գիտի, թե ինչու վերջին հանրահավաքին Ծառուկյանը հարթակ չի բարձրացել, ասում է՝ տեղին չէր ելույթ ունենալը, ընդդիմադիր կուսակցությունների լիդերները ներկա չէին: