Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեծամորի տարածքում կանանց կմախքներ են հայտնաբերվել (տեսանյութ)

Հասարակություն
kmaxk

Այս տարի Մեծամորի քաղաքային թաղամասում կատարված պեղումների արդյունքում երեք կանանց կմախք է հայտնաբերվել. Այս մասին հայտնել է Մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Աշոտ Փիլիպոսյանը: Ենթադրվում է, որ գտածոները 8-10-րդ դարերի են: Բացի Մեծամորից, պեղումներ են կատարվել նաև Զորաց քարերում: Մասնագետի խոսքով՝ այն շատ հետաքրքիր կառույց է: Հայտնաբերվել է դամբարանախուց, որի ամբողջ մակերեսը մաքրվել է: Գտել են նաև երկու նիզակ, ապակե ապարանջաններ և բազմաթիվ խեցիներ: Հաջորդ տարի շարունակվելու են դամբարանախցի պեղման, ուսումնասիրման աշխատանքները: Այս երկու տարածքների՝ Մեծամորի և Զորաց քարերի պեղման համար խմբին երկու միլիոն դրամ գումար է հատկացվել: Պարոն Փիլիպոսյանի խոսքով՝ որքան գումարը շատ լինի, այնքան ավելի երկար կկարողանան պեղման աշխատանքներ կատարել և առավել շատ հետաքրքիր իրեր հայտնաբերել: