Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախախորհրդարանը՝ ակտիվիստին ծեծի ենթարկելու մասին

Քաղաքականություն
shushanyan

«100-ամյակը առանց ռեժիմի» շարժման հայտարարությունը քաղաքացիական ակտիվիստ Վաղինակ Շուշանյանին ծեծի ենթարկելու դեպքի վերաբերյալ «100 ամյակը առանց ռեժիմի» շարժումը դիմում է մեր ժողովրդին և արձանագրում, որ քաղաքացիական ակտիվիստ Վաղինակ Շուշանյանին ծեծի ենթարկելու հանգամանքը ՀՀ-ում իշխանությունը յուրացրած հանցավոր ռեժիմի կողմից պետական կառավարման լծակներն ամեն գնով, այդ թվում՝ բռնության միջոցով, պահպանելու հերթական փաստն է: Շարժումը դատապարտում է ռեժիմի կողմից պետական ապարատի և քրեական տարրերի համատեղ կիրառմամբ ՀՀ քաղաքացիներին ահաբեկելու այս քայլը: Միևնույն ժամանակ՝ Շարժումը մեր ժողովրդին կոչ է անում բացարձակապես չվստահել իրավապահպան մարմիններին ու նրանց կեղծ խոստումներին և դրա փոխարեն մաս կազմել 2015 թ. ապրիլի 24-ին քաղաքացիական անհնազանդության գործողություններով ռեժիմին հեռացնելու և ժողովրդի իշխանությունը վերականգնելու ազգային-ազատագրական պայքարին: Նախախորհրդարան