Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կրծքագեղձի քաղցկեղով տառապող կանանց թիվը ՀՀ-ում նվազել է 20 տոկոսով (տեսանյութ)

Հասարակություն
Birst

Կրծքագեղձի քաղցկեղով տառապող կանանց թիվը Հայաստանում նվազել է 20 տոկոսով: Սրա մասին են վկայում Հայ-Ամերիկյան առողջության կենտրոնի վիճակագրական տվյալները: «2014 թվականը մեզ համար ուրախալի է նրանով, որ եթե նախկինում ամեն 16-րդ կինն էր Հայաստանում հիվանդ կրծքագեղձի քաղցկեղով, ապա այս տարվա տվյալներով՝ կարող ենք ասել, որ այդ ախտորոշմամբ է տառապում ամեն 20-րդ կինը»,- ասում է կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը՝ հավելելով, որ այս թվերը գալիս են վկայելու հայ կանանց՝ սեփական առողջոււթյան նկատմամբ առավել մեծ ուշադրություն դարձնելու մասին: «Քաղցկեղն ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժել, և մեր հասարակությունը կարծես թե գալիս է այս փաստի գիտակցմանը»,- նշում է Հակոբյանը: Հետազոտությունը կատարվել է 2014 թվականի ընթացքում՝ հիմնվելով Հայ-Ամերիկյան առողջության կենտրոնի այցելու մոտ 40000 կանաց առողջական արդյունքների վրա: Մանրամասները՝ տեսանյութում