Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արամ Սաթյանը՝ նյույորքյան համերգին

Հասարակություն
sss

Երեկ Նյու Յորքի Սբ․Գ․ Լուսավորիչ Մայր եկեղեցում տեղի ունեցավ դասական երաժշտության համերգ։ Օրվա հանդիսավարն էր ամերիկահայ ճանաչված և վաստակաշատ երաժիշտ- խմբավար՝ Գրիգոր Պետիջյանը, որն իր խոսքում ներկայացրեց պատվավոր հյուրին. «Հայ երաժշտության պատմության մեջ մենք ունեցել ենք տարբեր գերդաստաններ, մեծ ընտանիքներ, որոնք սերունդներով երաժիշտներ են ունեցել և զարգացրել են հայ երաժշտությունը՝ Սփյուռքում թե Հայաստանում։ Այդ գերդաստաններից մեկն է Սաթյանների ընտանիքը։Այսօր մեր համերգի պատվավոր հյուրն է Հայաստանի Կոմպոզիտորների Միության պատվավոր նախագահ, պրոֆեսոր Արամ Սաթյանը»։ Համերգային ծրագիրը բազմազան էր. տեղ էին գտել Սոֆյա Միքայելյանի, Անահիտ Կոստանյանի, Մելիք Մավիսակալյանի, Կոնստանտին Պետրոսյանի, Էդուարդ Սադոյանի և ուրիշների ստեղծագործությունները։Ներկաները ջերմությամբ ընդունեցին Նունե Կարապետյանի (սոպրանո), Սարգիս Կարապետյանի (ջութակ) և Նունե Հակոբյանի(դաշնամուր) ելույթները։ Ներկաները ծափողջյուններով դիմավորեցին Հայաստանի Կոմպոզիտորների Միության նախագահ Արամ Սաթյանին, որն իր շնորհակալական խոսքում անդրադարձավ Սփյուռքում կատարվող համերգային ծրագրերին և շնորհաշատ երաժիշտների կատարողական բարձր արվեստին։Հարգելով և սիրելով հայ երգարվեստը՝ պետք է սիրել նաև դասական երաժշտությունը ։ Շնորհիվ ճանաչված կոմպոզիտոր Կոնստանտին Պետրոսյանի և Հայաստանի Կոմպոզիտորների Միության համատեղ համագործակցությամբ մենք կարողացանք տարբեր քաղաքներում կազմակերպել այսպիսի համերգներ։ Ա.Սաթյանն իր գոհունակությունն ու շնորհակալությունը հայտնեց  Նյու Յորքի Սբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու քահանա Մեսրոպ Լագիսյանին, ինչպես նաև Համազգային Հայ Կրթական և Մշակութային Միությանը, որոնք կազմակերպել էին այս գեղեցիկ երաժշտական երեկոն։ Համերգն ավարտվեց կոմպոզիտոր Ա.Սաթյանի «Ավե Մարիա» երգով, որը կատարեց Բոստոնի ճանաչված երգչուհի, միջազգային մրցույթների դափնեկիր Նարինե Օջախյանը՝ հեղինակի նվագակցությամբ ։ ՌՈԲԵՐՏ  ԿԱՐԱՊԵՏՅԱՆ Նյու  Յորք Լուսանկարները՝ հեղինակի sat sat1 ss