Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ձմեռ պապերն ու Ձյունանուշները հավաստագրեր ստացան

ձմեռ

Երևանի քաղաքապետարանն արդեն մի քանի տարի է Հանրապետության հրապարակում ամանորյա տոնական օրերին գործունեություն ծավալելու համար Ձմեռ պապերին և Ձյունանուշներին տրամադրում է հատուկ հավաստագրեր:  Մասնագիտական խումբը, սահմանված չափորոշիչների համաձայն, գնահատում է կերպարների թե´ ընդհանուր արտաքին տեսքն ու մասնավորապես հանդերձանքը և թե´ երեխաների ու ծնողների հետ շփման ունակությունները, գրագետ խոսքը, ասմունքի վարպետությունը: Միջոցառման հիմնական նպատակը Ամանորի հեքիաթային մթնոլորտին համահունչ Ձմեռ պապերի և Ձյունանուշների ընտրությունն է: Այս տարի հավաստագրերի տրամադրման ընթացակարգին նախապես հերթագրվել և մասնակցել է շուրջ 60 Ձմեռ պապ և Ձյունանուշ, որոնցից, սակայն, ոչ բոլորն են համապատասխանել չափորոշիչներին և հավաստագիր ստացել: Հավաստագրեր են տրամադրվել նաև մուլտհերոսների որոշ կերպարների: Քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների, ինչպես նաև մշակույթի և տուրիզմի վարչություների աշխատակիցների կողմից տոնական օրերին հատուկ հսկողություն է սահմանվելու հավաստագիր ստացած Ձմեռ պապերի և Ձյունանուշների գործունեության նկատմամբ: Ծխելու, ոչ սթափ վիճակում գտնվելու կամ այլ խախտումների արձանագրման դեպքում այդ անձանց գործունեությունը տեղում դադարեցվելու է: Երեւանի քաղաքապետարան