Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դե կեր, այ թուլա». ծեծել են ակտիվիստի. yerkir.am

Հասարակություն
Վաղինակ

Այսօր երկու երիտասարդ ծեծի են ենթարկել քաղաքացի Վաղինակ Շուշանյանին, ով երեկ կառավարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ, անդրադառնալով ազատամարտիկներին ու ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանին ծեծի ենթարկելու դեպքերին, ինչպես նաև փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի աղմկահարույց հայտարարություններին ասել է. «Տո ես էլ եմ քրֆում իրա նախագահին, մորն էլ, հորն էլ, մի բան էլ ավել»: Yerkir.am-ի հետ զրույցում Վաղինակ Շուշանյանը նշեց, որ շտապում է Կենտրոն ոստիկանության բաժին` հաղորդում տալու դեպքի կապակցությամբ: Վաղինակը նշեց նաև, որ հիշում է նրանց դեմքերը, և դիմելու է թե ոստիկանությանը, թե Մարդու իրավունքների պաշտպանին: Մանրամասները` yerkir.am կայքում: