Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր ծրագիր՝ առողջապահական համակարգում

Տնտեսություն
674.png

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի մասնակցությամբ տեղի ունեցավ «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից իրականացվող «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» թիվ 5222-ԱՄ վարկային ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը: Համաձայն օրակարգի, կառավարման խորհուրդը քննարկեց և ընդունեց ի գիտություն 2014 թվականի կատարողականը, հարջորդ տարի նախատեսվող աշխատանքները, ինչպես նաև 2015 թվականի գնումների պլանը: Կառավարման խորհուրդը հաստատեց նաև Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ճառագայթային բուժման և հիվանդանոցային մասնաշենքերի նախագծող կազմակերպության ընտրության միջազգային մրցույթի արդյունքները, համաձայն որի հաղթող է ճանաչվել իտալական հեղինակավոր «Պոլիտեկնիկա ինժիներինգ և Արխիտեկտուրա (Politecnica Ingegneria e Architettura Soc.) և «ԱյԱրԴի» ինժիներինգ (IRD Engineering)» ընկերությունների համատեղ ձեռնարկությունը: Այսպիսով, մեկնարկ է տրվել չարորակ նորագոյացությունների բուժման արդյունավետության և որակի բարձրացմանն ուղղված կենսական ծրագրին, որի արդյունքում կհզորացվեն ճառագայթային բուժման կարողությունները` ապահովելով լրացուցիչ շուրջ 1400 հիվանդի բարձր տեխնոլոգիական բուժումը Հայաստանում: 2015 թվականի հունվարից, կմեկնարկի ազգաբնակչության համար անվճար զանգվածային սկրինինգային ծրագիրը` ուղված առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների, մասնավորապես` արյան գերճնշման, շաքարային դիբետի և արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելանը և վաղ ախտորոշմանը: Կշարունակվի ՀՀ ԱՆ պրոֆ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի արդիականացման գործընթացը, որտեղ կհիմնադրվի տարածաշրջանային նշանակություն ունեցող Ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունքը և ցողունային բջիջների լաբորատորան: