Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչպես քաղաքացուն դիմավորեց նախարարը

Քաղաքականություն
IMG_8538

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը աշխատանքային այցով Տավուշի մարզում էր: Մարզպետարանում նախարարն ընդունել է քաղաքացիների: Նրանք հիմնականում ներկայացրել են իրավական, կենցաղային, սոցիալական բնույթի խնդիրներ: Լսելով քաղաքացիներին՝ նախարարը հանձնարարել է իր ենթականերին նախարարության լիազորությունների շրջանակում լուծումներ գտնել բարձրացված հարցերի վերաբերյալ: ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ներկայացուցիչները նաև իրավական խորհրդատվություն են տրամադրել: Այնուհետև նախարարն այցելել է Տավուշի մարզի ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման, Այլընտրանքային պատիժների կատարման ծառայությունների, քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժիններ և նոտարական գրասենյակ: Հովհաննես Մանուկյանը ծանոթացել է ՀՀ արդարադատության համակարգի աշխատակիցների աշխատանքային պայմաններին, ստուգել քաղաքացիների սպասարկման համար նախատեսված իրազեկող նյութերի առկայությունը, լսել բարձրաձայնած հարցերը: Նախարարը մոտեցել և զրուցել է նաև քաղաքացիների հետ, հետաքրքրվել համակարգի վերաբերյալ նրանց կարծիքներով՝ հորդորելով չթաքցնել դժգոհությունները: Քաղաքացիները ներկայացրել են մի շարք հարցեր՝ խնդրելով, հնարավորության դեպքում, նպաստել փաստաթղթաշրջանառության դյուրացմանը: Հանձնարարականներ տալով համակարգի մարզային ստորաբաժանումների ղեկավարներին՝ նախարարը քաղաքացիներին խոստացել է սեղմ ժամկետներում ուսումնասիրել նրանց խնդրանքները: Մարզային այցի շրջանակում արդարադատության նախարարն այցելել է ՀՀ պետական սահմանին տեղակայված մարտական հենակետեր, որտեղ նրան են միացել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը: Նրանք ծանոթացել են հերթապահություն իրականացնող զինվորների առօրյային, հերթապահության կրման պայմաններին, մարտական պատրաստականությանն ու զինվորների բարոյահոգեբանական վիճակին: Նախարարներն ու մարզպետը շրջել են դիրքերում, եղել առաջնագծի խրամատներում: Նույն օրը ՀՀ պաշտպանության և արդարադատության նախարարները համատեղ մասնակցել են Իջևանի Երրորդ կայազորային կարգապահական վաշտի նորակառույց շենքի բացման արարողությանը: Նախարարները ծանոթացել են վաշտի շենքային պայմաններին, ծառայողների համար նախատեսված աշխատասենյակներին, ընդհանուր տեխնիկական հագեցվածությանը: Արդարադատության նախարարն իր մարզային այցն ավարտել է վերջերս երրորդ երկվորյակ որդիներն ունեցած իջևանաբնակ ընտանիքի հետ հանդիպմամբ: Ընտանիքի որդիները զինվորական հագուստներով են դիմավորել նախարարին, ով նրանց է փոխանցել իր և պաշտպանության նախարարի նվերները: Հովհաննես Մանուկյանը ծանոթացել է երեխաների հետ և զրուցել ընտանիքի հոր հետ: Երեխաներին մաղթելով առողջություն և գալիք ուրախ տոներ՝ ՀՀ արդարադատության նախարարը բազմազավակ ընտանիքի ծնողներին հրաժեշտ է տվել: ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն