Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Համարժեք պատասխան՝ հակառակորդի գործողություններին

Պաշտոնական
army

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, դեկտեմբերի 14-ից 20-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 1200 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 12000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:   ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայություն