Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ճիշտ չեք ասում». վարչապետը` լրագրողներին (տեսանյութ)

Տնտեսություն
GLTZOSdMV8Q

Քիչ առաջ ՀՀԿ գրասենյակ ժամանեց Սերժ Սարգսյանը։ Այսօր գումարվում է ՀՀԿ գործադիր մարմնի նիստ։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը այսօր ՀՀԿ ԳՄ նիստից առաջ չպատասխանեց «Ա1+»-ի լրագրողի այն հարցին, թե ինչպես կմեկնաբանի Բելառուսի արտաքին գործերի փոխնախարարի այն հայտարարությունը, թե իրենք շատ ուրախ են, որ Հայաստանը անդամակցում է ԵՏՄ-ին առանց Ղարաբաղի։ Հովիկ Աբրահամյանը անդրադարձավ միայն խանութներում արձանագրված գնաճին՝ շեշտելով, որ Կառավարությունը համապատասխան քայլեր է ձեռնարկում անհիմն թանկացումները զսպելու ուղղությամբ «Որևէ կոնկրետ փաստ ես դեռևս չունեմ, բայց պարոն Շաբոյանը խոստացել է, որ իրենք ինտենսիվորեն կհետևեն , և եթե լինեն փաստեր, բոլորն էլ պատասխանատվություն կկրեն»-ասաց նա։ Գազի հետ կապված լրագրողների հարցին , թե այն շարունակվում է լցակայաններում վաճառվել 230 դրամով՝ վարչապետը հակառակը պնդեց. «Ճիշտ չեք ասում, չեմ ուզում ավելի կոպիտ բառ ասեմ, բայց դուք ճիշտ չեք ասում, վաճառվում է հիմնականում 200 կամ մի քանի տեղերում էլ 210 դրամով, բայց մեծ մասը 200դրամով է վաճառում»։ Նրան էին մոտեցել նաեւ քաղաքացիներ; Հիմնականում դժգոհում էին Երվանդ Զախարյանից։ Վարչապետն առաջարկեց վաղը դիմել իրեն։ Հարցերին պատասխանել է նաեւ Դավիթ Հարությունյանը։ Մանրամասները` տեսանյութում