Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մենք արդեն թաթախված ու թաղված ենք. Պուտինի ասուլիսի արձագանքները (տեսանյութ)

Քաղաքականություն
1B0DE5DF-B4B5-4A23-A556-EF5A0F74E55A_w640_r1_s

Ռուսատանը որքան քիչ հիշի Հայաստանին, այնքան մեր երկիրը դրանից կշահի։ Սա նշանակում է, որ մեզ դեռեւս խաղաղ ապագա է սպասվում։ <Ռուսաստանը որ երկրով մտահոգվում է՝ վատ բաներ են լինում, ես կուզեմ՝ Ռուսաստանը ընդհանրապես մեզնով չհետաքրքրվի>,- ասում է <Ժառանգության> պատգամավոր Թեւան Պողոսյանը: Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի համար զվարճալի է նման բացատրությունը. <Որովհետեւ կարող ենք մխիթարվել, որ Հայաստանի խնդիրը Ռուսաստանի համար գոյություն չունի, բայց եկեք չմոռանանք, որ այդ խնդիրը լուծված է համարում Ռուսաստանը, եւ որեւէ տեղ Հայաստանը փախնելու չունի>: Երեկ Ռուսատանի նախագահ Վլադիրմիր Պուտինը ասուլիսի ժամանակ  իր երկրի ռազմաբազաների մասին խոսելով՝ ոչ մի բառ չասաց Գյումրիի ռուսական ռազմաբազայի մասին։ Այս դրվագը եւս մեկ անգամ  ապացուցեց Պուտինի հստակ դիրքորոշումը. <Պուտինը հասկացնել տվեց, որ Կովկասը Ռուսաստանն է: Եթե դա չգիտակցված էր, ուրեմն ենթագիտակցություն էր, եթե գիտակցված էր, ուրեմն մեսիջ էր, որ Ռուսաստաի մի մասն է Կովկասը>։ Վլադիմիր Պուտինը չի մոռացել  մեր մասին ու ոչ էլ այդ բացթողումը նշանակում է, թե մենք այլեւս գործընկեր չենք, հանգստացնում է ՀՀԿ- ական պատգամավոր Կարինե Աճեմյանը. <Ուղղակի այդ պահին  չկարեւորեց դա>։ Հայերի ականջներից չվրիպեց նաեւ Պուտինի մեկնաբանությունը ռուս- թուրքական սերտ հարաբերությունների մասին։ Ըստ վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանի՝դա Հայստանին ոչ մի լավ բան չի խոստանում, դա էքզիստենցյալ վնաս է մեզ համար>։ Կարինե Աճեմյանն այլ կարծիքի է. <Այսինքն քաղաքականության մեջ դիտարկել սա, որպես եթե մենք դաշնակից ենք, ու մեր դաշնակիցը մեր այն երկրի հետ, որի հետ չունենք հարաբերություններ, պետք է չառանչվի, չշփվի, կարծում եմ՝ պրիմիտիվ է>։ Ավելին, ՀՀԿ պատգամավորն առաջարկում է, որ այս երկու երկրների սերտ հարաբերությունների ֆոնին Հայաստանը կարողանա իր շահերը գտնել։ <Հայաստանը ոչ թե պետք է օգտվի, այլ դիմակայի դրան։ Մենք արդեն թաթախված ու թաղված ենք,- հակադարձում է Ռուբեն Մեհրաբյանը:- Մտածել, թե ռուս-թուրքական հարաբերությունների մերձեցման արդյունքում կբացվի հայ- թուրքական սահմանը՝ նույնպես միամտություն է>։ Ավելին՝ տեսանյութով