Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տարոն Մարգարյանը չի արձագանքում երթուղայինների վարորդների բողոքին

Հասարակություն
d5f02e6a81f1990e849194ffa70cbd8a

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախընտրում է չարձագանքել գազի գնի թանկացման դեմ բողոքող վարորդների դժգոհություններին։ «Ինձ թվում է պատասխանատուները հայտարարել են»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշել է Երեւանի քաղաքապետը։ Հիշեցնենք, արդեն մեկ շաբաթ է՝ պարբերաբար երթուղայինների վարորդները գործադուլ են անում՝ Երեւանում գազի թանկացման դեմ։ Նրանք քաղաքապետարանին մինչեւ հունվարի 15-ը ժամանակ են տվել՝ հարցին լուծում գտնելու համար։