Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ինչ ազդեցություն է ունեցել դրամի արժեզրկումը սննդամթերքի վրա. ԱՎԾ-ն տվյալներ չունի (տեսանյութ)

1.3 տոկոս գնաճ. այս գնաճն արձանագրվել է այս տարվա նոյեմբեր ամսին, հոկտեմբերի համեմատ: Իսկ վերջին երեք ամիսների գնաճը կազմում է 2.7%: Այսօր ամփոփելով նախորդ 3 ամիսների գների վիճակագրությունը՝ նշեց Ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության եւ միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը: Վերջինս ներկայացրեց նաեւ սպառողական շուկայում կատարված գնային այլ փոփոխությունները: Աշնան ամիսներին ավելի բարձր գնաճ է արձանագրվել, քան նախորդ տարի: