Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ա1+»-ի լրագրողի գործի քննությունը կիրականացնի մեկ այլ քննիչ

Հասարակություն
marinka1

«Ա1+»-ի լրագրողը որպես տուժող վաղը երկրորդ անգամ կհարցաքննվի։ Նշենք, որ տուժողի կողմից ՀՀ Գլխավոր դատախազ Գ. Կոստանյանին ներկայացվել էր միջնորդություն՝ ՀՀ Հատուկ քննչական ծառայության բնույթի հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչ Վ. Ավետիսյանին բացարկ հայտնելու մասին։ Բացարկը բավարարել են։ Ավագ քննիչ Վ. Ավետիսյանը կանխակալ վերաբերմունքի պատճառով անօրինական որոշումներ է կայացրել։ Ըստ ՀՀ դատախազության վերջին որոշման՝ նախաքննական մարմինը՝ ՀՔԾ-ն, նախաքննությունն իրականացրել է դատավարական կոպիտ խախտումներով, մասնավորապես, անձին՝ Մարինե Խաչատրյանին, տուժող ճանաչելու համար բավարար հիմքերի առկայության պայմաններում վերջինիս տուժող չի ճանաչել, որի հետեւանքով Մարինե Խաչատրյանին զրկել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 59-րդ եւ 247-րդ հոդվածներով նախատեսված իրավունքներից օգտվելու հնարավորությունից։ Գործի քննությունը կիրականացվի այլ քննիչի կողմից։