Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Էյր Արմենիա»-ն նորից հետաձգում է չվերթները (տեսանյութ)

Հասարակություն
8317d1c63f30c80f7c29ef67976c08b2

Ազգային փոխադրող «Էյր Արմենիա» ավիաընկերությունը դեկտեմբերի 20-ից խոստացել էր վերսկսել չվերթները, սակայն հետաձգում է. պատճառը ֆինանսներն են։ «Ցավոք սրտի, գումարներ չկարողացանք մինչև այդ ներգրավել»,-ասել է ընկերության գլխավոր տնօրեն Արսեն Ավետիսյանը։ Նրա խոսքով՝ գումարն արդեն առկա է։ Մեկ շաբաթ առաջ պայմանագիր է կնքվել East Prospect Fund British Virgin ընկերության հետ։ «Առաջին էտապում մենք պայմանավորվածություն ունենք ընկերության մեջ ներդնել 30 մլն դոլար»,-նշել է հիմնադրամի կառավարիչ Վլադիմիր Բաբիլյովը։ Նա շեշտել է՝ իրենք օֆշորային գոտում չեն գրանցված, ֆոնդ է, որն ուզում է օգնել հայկական ավիափոխադրողին։ Նրանք արդեն «Էյր Արմենիայի» բաժնետոմսերի 49 տոկոսի սեփականատերն են։ «Էյր Արմենիա»-ի գլխավոր տնօրենի վստահեցմամբ՝ այս պահին վերադարձվել են 2800 ուղևորի տոմսի գումարները, մնացել է 375-ը։ Բրիտանական կղզիներում գրանցված գործընկեր ընկերությունը ցանկություն ունի չվերթներ իրականացնել նաև դեպի Մերձավոր Արևելք և Ասիա։ «Էյր Արմենիա»-ի գլխավոր տնօրենն առայժմ դա ամբիցիոզ միտք է համարում՝ հաշվի առնելով ֆինանսների ծավալը։ Նա որևէ երաշխիք չունի, որ հետագայում կրկին նույն վիճակում չեն հայտնվի։ «Ուղղակի կա մեջք, կոպիտ ասած, կա գումար, որը պետք է դրվի ռեզերվային ֆոնդում, ու եթե հանկարծ որևէ տեղ 1, 2 շաբաթով գումարի ուշացման համար սկսեն նորից խոչընդոտներ առաջացնել մեզ համար, անմիջապես ֆինանսապես այդ խնդիրները լուծենք։ Ազգային փոխադրողը վստահեցնում է՝ թռիչքները կվերսկսվեն մարտ ամսից։