Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

911 օդապարիկ` «Արտակարգ քաղաքի» երկնքում (տեսանյութ)

Հասարակություն
od

Դեկտեմբերի 19-ին Հայաստանի Ազգային օդագնացության ֆեդերացիան (ԱՕՖ) ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությանը հանդիսավոր պայմաններում հանձնեց նախարարության տարբերանշանով օդապարիկ: Հետախուզության, մշտադիտարկման և հատուկ տեսանկարահանումների համար ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը նորագույն տեխնոլոգիաներին զուգահեռ` ընդհուպ մինչև հեռակառավարվող անօդաչու թռչող սարքեր, օգտագործում է նաև ավանդական ձևերն ու մեթոդները։ Օդապարիկն արդեն երկնքում էր, ԱԻՆ փողային նվագախումբը հնչեցրեց հանդիսավոր քայլերգ, և ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը ՀՀ ՏԿԱԻ նախարարին զեկուցեց միջոցառմանը պատրաստ լինելու մասին: ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ցանկացած օգնություն նախարարության համար շատ գնահատելի է. - Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ազգային օդագնացության ֆեդերացիային` մեզ այսպիսի նվեր մատուցելու համար, քանի որ յուրաքանչյուր տեսակի օժանդակություն մեզ համար շատ կարևոր է: Այս օդապարիկը շոտ օգտակար կարող է լինել մեր հանրապետության սեյսմիկ գոտիների կամ, օրինակ, սողանքային գոտիների ուսումնասիրության և ամբողջական պատկեր ստանալու, օդային հետախուզության, մոնիտորինգի, նկարահանումների և ուսումնական վարժանքների համար: ՓԾ տնօրենի տեղակալ-Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Մուշեղ Ղազարյանը, ով նաև ԱՕՖ հիմնադիր և նախագահն է, տեղեկացրեց, որ օդապարիկը կիրառության լայն ոլորտներ ունի ու կարող է օգտագործվել տարբեր նպատակներով` • ուսումնական թռիչքներ, որոնց ընթացքում սկսնակ փրկարարները կսովորեն հարմարվել տարբեր բարձրությունների. • օդապարիկով հետախուզական թռիչքներ, որոնք կօգնեն ուսումնասիրել ՀՀ տարածքում օդային քամիների և հոսքերի ուղղությունները. • պետական տոների և այլ հանդիսավոր միջոցառումների ժամանակ. • մշտադիտարկման և հատուկ տեսանկարահանումների համար, ընդ որում` նկարահանված նյութն առցանց կարող է օդապարիկից փոխանցվել գետնին գտնվող էկրաններին: ԱՕՖ գործադիր տնօրեն Արմեն Մարտիրոսյանն իր խոսքում ընդգծեց, որ այս հարցում մեծ է ՀՀ ՏԿԱԻ նախարար Ա. Երիցյանի անձնական ներդրումը. - Մեր ֆեդերացիան առաջինն է տարածաշրջանում և առաջին գործերից մեկը, որ նախաձեռնեցինք, այն էր, թե ինչով կարող ենք օգտակար լինել նախարարությանը: Սկզբում գաղափարն էր, որը մեծ հավանության արժանացավ ՏԿԱԻ նախարարի կողմից, և մենք գործի անցանք: Մեր հիմնական նպատակներից մեկը Հայաստանը տարբեր միջազգային հարթակներում արժանապատիվ կերպով ներկայացնելն է: Մասնագիտական բարձր պատրաստության և ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար ՀՀ ՏԿԱԻ նախարար Ա. Երիցյանը ՀՀ ԱԻՆ պատվոգիր հանձնեց ՓԾ տնօրենի տեղակալ-Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Մուշեղ Ղազարյանին: Նախարարի մեկ այլ հրամանով` նախարարության հետ սերտորեն համագործակցելու համար ՀՀ ԱԻՆ պատվոգրով պարգևատրվեց ԱՕՖ գործադիր տնօրեն Արմեն Մարտիրոսյանը: