Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲՀԿ-ն իշխանափոխություն չի պահանջի՝ շոու չի ուզում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
լեվոն

Պետական բյուջեն մյուս տարի նախատեսել է աշխատավարձերի բարձրացում, բայց ոչ այս օրերի գնաճի չափանիշներով։ «Դրանք համահունչ են այն 4 գումարած, հանած մեկ ու կես տոկոսի, որը պետական բյուջեով նախատեսված է»,- բացատրում է ԱԺ ֆինանսավարկային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը։ Բայց գնաճն արդեն իսկ գերազանցել է 5 տոկոսը եւ հազիվ թե վերադառնա նախկին գներին։ Գագիկ Մինասյանն առաջարկում է չշտապել. «Երբ որ իրավիճակը կայունանա, էն ժամանակ կանդրադառնանք, արդյոք մենք ունենք բյուջեի վրա ազդող էական գործոն, որը մեր պետբյուջեի ԱԺ-ով սահմանված տարբերակի համար անհարիր է։ Այսօր այդպիսի նախանշաններ չկան»։ ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանի սիրտը զգում էր՝ այս երկիրը սխալ ուղղությամբ է գնում, վերջին երկու-երեք տարում Հայաստանում ներդրումներ չեն կատարվել. «Ամեն մի նույնիսկ էս կողքից անցնող քամուց մենք ազդվում ենք, նույնը եղավ էդ ռուս վրաց-օսական պատերազմի ժամանակ, երբ որ 5-6 օրվա մեջ մեր էս վառելիքի բենզինի լցակայաններում չկար»։ Իշխանությունն, ըստ պարոն Մելքումյանի, սխալ հակազդեց դրամի եւ դոլարի վերջին օրերի շոկային վայրիվերումներին, նա պետք է դրամի որոշ հատվածն ընդհանրապես շրջանառությունից հաներ. «Տվյալ դեպքում ոչ թե դոլարն էին դուրս բերել, այլ դոլարը վճարման միջոցից վերածվել էր ապրանքի, այսինքն՝ դոլարը ձեռք էին բերում, պահում էին»։ Բանկերն, ըստ Միքայել Մելքումյանի, այլ տարբերակ չունեին՝ շուկայից դոլարը պակասում էր եւ նրանք որոշեցին իրենց մոտ եղած արտարժույթը դուրս չբերել։ Եվ երկրում չկար մի պետական կառույց, լիցքաթափեր լարումը. «Կենտրոնական բանկը կարո՞ղ էր մի հայտարարությունն անել երեք օր առաջ, ընդունենք կամ երկու օր առաջ, կարող էր»։ Լիցքաթափողն Ազգային Ժողովի փակ արտահերթ նիստն էր, ըստ ԲՀԿ-ական պատգամավորի։ Բայց այնպես չէ, որ ամեն ինչ հաղթահարվեց այդ նիստով. «Ներդրումների մասին խոսք չասվեց։ Ելույթ ա ունեցվում, մի բառ չի ասվում՝ ներդրում Հայաստանում կա՞, թե չկա»։ ԲՀԿ-ն չի ուզում այս իրավիճակից օգտվել եւ իշխանափոխություն անել, մյուս տարի 2015 թիվն է. «Երբեք մենք ուրախ չենք էս իրավիճակով եւ չենք էլ ուզում օգտվել, շոու չենք անելու»։