Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Հայաստանը մեծապես կախված չէ ռուսական շուկայից. Մ. Մելքումյան (տեսանյութ)

ԲՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Միքայել Մելքումյանն այսօր անդրադարձավ վերջին շրջանում խիստ տատանվող դոլար-դրամ տատանումներին՝ նշելով. «Ստացվում է մի վիճակ, երբ որ դոլարի նկատմամբ պահանջը աճում ա, կլինի դա խուճապային, կիսախուճապային դա կարևոր չի, նշանակում է, որ դու պետք է նենց անես, որ դրամը արժևորվի, դրամի նկատմամբ պահանջը մեծանա, այն թանկանա,որպեսզի հավասարակշռվի, իսկ դրա համար պետք է մի որոշ հատված շրջանառությունից դուրս բերես։ Բայց տվյալ դեպքում ոչ թե դոլարն էին դուրս բերել , այլ դոլարը վճարման միջոցից վերածվել էր ապրանքի, այսինքն՝ դոլարը ձեռք էին բերում ու պահում էին, արդյունքում դոլարը շուկայում այնքան քչացավ, որ բանկերը , արտահանողները , մարդիկ այն պահեցին, և դա բնական է ։ Սրա պատճառով էլ հենց առաջացավ այն սպեկուլյատիվ պահը, որ մարդիկ չգիտեն, թե ինչ անեն»։