Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ռուբլով գնված դեղերը չեն թանկացել (տեսանյութ)

Դեղերի շուկայում գների բարձրացման հիմնական խուճապը եղավ դեկտեմբերի 17-ի երեկոյան, հաջորդ առավոտյան իրավիճակն արդեն կարգավորվել էր: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Առողջապահության նախարարի խորհրդական Ղուկաս Ուլիխանյանը: Նա վստահեցրեց, որ նախարարի մոտ ամեն օր խորհրդակցություն են ունենում. «Դեղագործական որոշ ընկերություններ դեկտեմբերի 11–ից 5-10 տոկոսով բարձրացրին դեղերի գները, առանձին դեպքում՝ 18 տոկոսով: Նախարարը հորդորել էր, որ գների բարձրացում չլիներ: Դեղատները մի քանի շաբաթ չբարձրացրին, սակայն հետո եղավ բարձրացում: Այս պահին գնում է դեղերի գների իջեցում»: Նախարարի խորհրդականը վստահեցրեց՝ ոչ բոլոր դեղերն են թանկացել. «Հիմնականում դոլարով գնվող դեղերն են թանկացել, ռուբլով գնված դեղորայքի գինը իջել է: 20 տոկոս դեղերի անվանացանկն է թանկացել: Դրամը որքան գա իր նախկին դիրքերին, դեղերն այդքան իջնելու են: Վստահեցնում եմ՝ ներմուծողների կողմից անհարկի թանկացումներ չեն եղել»: