Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

«100-ամյա տարելիցի հիշատակումն օգտագործում են իրենց անունն առաջ տանելու համար» (տեսանյութ)

2015թ. հունվարի 5-ից կսկսվեն Հայաստանի ֆիլհարմոնիկ համերգասրահի վերանորոգման աշխատանքները: Ինչպես լրագրողների հետ հանդիպմանը նշեց Ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Ռուզան Սիրունյանը, վերանորոգումը նախատեսում էին դեռ այս դեկտեմբերին, սակայն որոշ ապրանքների ձեռքբերման պատճառով հետաձգվեց մեկ ամսով. «Լինելու էր հիմնականում տեխնիկական վերազինում եւ նաեւ՝ մանրահատակի փոփոխություն: Փորձել ենք այս մեկ ամիսը շահել ու նվագախմբի փորձեր ունենալ: Փորձելու ենք 2-3 ամսում ավարտել վերանորոգումը, որպեսզի արդեն ապրիլից կարողանանք համերգներ ունենալ Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված»: