Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մահացու վտանգ՝ Սեւանի համար

Հասարակություն
sevan

«Սևանա լճի ջրածածկ անտառատնկարկների մաքրման աշխատանքները կավարտվեն նախատեսված ժամկետում. դրան նպաստել են թե եղանակային պայմանները, և թե թանկարժեք տեխնիկան, որը ձեռք է բերվել Սևանի մաքրման աշխատանքների համար»,- հայտնել է բնապահպանության նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի տեղակալ Սամվել Բալոյանը։ Մինչդեռ, բնապահպան Կարինե Դանիելյանը համոզված է, որ Սևանը կարելի էր մաքրել հեշտ և էժան ճանապարհով։ Բնապահպանը հիշում է. «Երբ այդ հարցը բարձրաձայնում էի, բնապահպանության նախարարության պաշտոնյան պատասխանեց, թե դուք բուսաբան չեք և չեք հասկանում։ Իսկ հիմա ստիպված եղան հսկայական գումարներ ծախսել, էդ մեքենաները գնել արտասահմանից, աշխատանքներ իրականացնել»։ Կարինե Դանիելյանը, խոսելով 2012թ. ՄԱԿ-ի հետ անցկացրած ուսումնասիրությունների մասին, նշում է, որ Սևանի ջրի մակարդակի բարձրացման հետ միասին լավացել էր ջրի որակը, լիճը ակնհայտ առողջացման ճանապարհին էր։ Հիմա Սևանը մեկ այլ վտանգի առջև է կանգնած. «Լճին հարվածել այս պարագայում, թույլ տալ նման տատանումներ՝ իջեցում, բարձրացում, ուղղակի մահացու է, դա շատ լուրջ խնդիր է, շատ վտանգավոր է լճի համար»։