Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանները Սամվել Ալեքսանյանին պաշտպանեցին ցուցարարներից (տեսանյութ)

Քաղաքականություն
b64618ab8e7753f1dbb458116fdbbd53

Այս պահին կառավարության շենքի մոտ տեղի է ունենում բողոքի ակցիա ընդդեմ թանկացումների եւ արտարժույթի տատանումների։ Ակցիայի մասնակիցները պահանջում են անհապաղ իջեցնել ապրանքների գները, կայունացնել տնտեսական շուկան, այլապես իրենք կբոյկոտեն բոլոր օլիգարխների խանութները։ Այն պահին, երբ ակցիայի մասնակիցները ելույթ էին ունենում, կառավարության շենքից դուրս եկավ ՀՀԿ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը։ Ակցիայի մասնակիցները նրա հետեւից բղավեցին՝ «Լֆիկ-Լֆիկ, ամոթ»։ Նա արագ փորձեց հեռանալ՝ նստելով իր թանկարժեք «Մերսեդեսը»։ Ոստիկանության աշխատակիցները փորձում էին հետ պահել լրագրողներին եւ քաղաքացիական ակտիվիստներին Սամվել Ալեքսանյանից։ Ակցիան կառավարության շենքի մոտ շարունակվում է։