Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Oնկոլոգիական հիվանդացությունների պայթյուն` երեխաների շրջանում. Էկոլուր

Հասարակություն
patvastum

Արդեն մի քանի տարի Հայաստանում նկատվում է օնկոլոգիական հիվանդացությունների պայթյուն, եւ ամենաահավորն այն է, որ այն երեխաների շրջանում է: Վիճակագրության տվյալներով 1990 թվականից օնկոլոգիական հիվանդություններով երեխաների թիվը Հայաստանում աճել է գրեթե 4 անգամ: 1990 թ-ին օնկոլոգիական հիվանդություններով հիվանդ մինչեւ 18 տարեկան երեխաների ցուցանիշը կազմել է 17.5 (100 000 բնակչի կտրվածքով): 2007թ-ին այս ցուցանիշն աճեց մինչեւ  42.8, իսկ 2013թ-ին ցուցանիշը կազմեց 66.3: Մեր կառավարությունն անտեսում է այս փաստը եւ չի հայտնաբերում պատճառները, որոնց արդյունքում մեր երեխաները հիվանդանում են եւ մահանում քաղցկեղից, թեպետ աշխարհը վաղուց հետեւել է այս միտումներին: Ամենաքիչը, որը մեր կառավարությունը պարտավոր է անել, դա այդ հիվանդություններին նպաստող ֆոնին հետեւելն է: Օրինակ, ինչպիսի՞ կազմ ունի օդը էկոլոգիպես անբարենպաստ շրջաններում, ո՞րն է արտանետումների աղբյուրը, ինչպիսի՞ն է ջրի կազմը, արդյո՞ք մթերքների եւ ջրի մեջ մտնում են խառնուրդներ, որոնք համարվում են կոնցերոգեն եւ այլն: Հայտնի փաստ է, որ այնպիսի տարրեր, ինչպիսիք են քրոմը, կադմիումը, կապարը, մկնդեղը, ինչպես նաեւ ռադիոակտիվ ռադոնը, կոնցերոգեն են եւ մուտագեն, նպաստում են չարորակ հիվանդությունների առաջացմանը: Այս տարրերը տարբեր չափաբաժիններով առկա են բաց հանքերին եւ պոչամբարներին հարակից շրջանների հողում, ջրում եւ գյուղմթերքում: Սակայն մինչ օրս հանքարդյունաբերական ոչ մի նախագծում նշված չէ արտադրական թափոնների կազմը` բացահայտելու համար առաջին դասի վտանգավորության տոքսիկ տարրերը: Ավելին՝ այստեղ