Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«100-ամյա տարելիցի հիշատակումն օգտագործում են իրենց անունն առաջ տանելու համար» (տեսանյութ)

Մշակույթ
ddfbdd1b1a8f2429c34322485b8819ef

2015թ. հունվարի 5-ից կսկսվեն Հայաստանի ֆիլհարմոնիկ համերգասրահի վերանորոգման աշխատանքները: Ինչպես լրագրողների հետ հանդիպմանը նշեց Ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Ռուզան Սիրունյանը, վերանորոգումը նախատեսում էին դեռ այս դեկտեմբերին, սակայն որոշ ապրանքների ձեռքբերման պատճառով հետաձգվեց մեկ ամսով. «Լինելու էր հիմնականում տեխնիկական վերազինում եւ նաեւ՝ մանրահատակի փոփոխություն: Փորձել ենք այս մեկ ամիսը շահել ու նվագախմբի փորձեր ունենալ: Փորձելու ենք 2-3 ամսում ավարտել վերանորոգումը, որպեսզի արդեն ապրիլից կարողանանք համերգներ ունենալ Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված»: Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Էդուարդ Թոփչյանն էլ նշեց, որ իրենց նվագախումբը շատ համախմբված է. «Երաժիշտներն ասում են՝ գոնե կիրակի հանգստանանք: Մենք մեր կրեդոն, գոյության իմաստն ունենք՝ ամեն օր ավելի լավ նվագել: Հուսով եմ՝ դա մեզ հաջողվում է»: Ըստ նրա՝ շատ ցավալի է, որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հիշատակման արարողությունները որոշ մարդիկ օգտագործում են իրենց անունն առաջ տանելու համար. «Դա ինձ համար ցավալի է: Մենք այդ խնդիրը չունենք. մեր հյուրախաղերն արդեն պլանավորված էին»: