Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուբլով գնված դեղերը չեն թանկացել (տեսանյութ)

Հասարակություն
f499e4196d4779f0682168e50ce30a5b

Դեղերի շուկայում գների բարձրացման հիմնական խուճապը եղավ դեկտեմբերի 17-ի երեկոյան, հաջորդ առավոտյան իրավիճակն արդեն կարգավորվել էր: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Առողջապահության նախարարի խորհրդական Ղուկաս Ուլիխանյանը: Նա վստահեցրեց, որ նախարարի մոտ ամեն օր խորհրդակցություն են ունենում. «Դեղագործական որոշ ընկերություններ դեկտեմբերի 11–ից 5-10 տոկոսով բարձրացրին դեղերի գները, առանձին դեպքում՝ 18 տոկոսով: Նախարարը հորդորել էր, որ գների բարձրացում չլիներ: Դեղատները մի քանի շաբաթ չբարձրացրին, սակայն հետո եղավ բարձրացում: Այս պահին գնում է դեղերի գների իջեցում»: Նախարարի խորհրդականը վստահեցրեց՝ ոչ բոլոր դեղերն են թանկացել. «Հիմնականում դոլարով գնվող դեղերն են թանկացել, ռուբլով գնված դեղորայքի գինը իջել է: 20 տոկոս դեղերի անվանացանկն է թանկացել: Դրամը որքան գա իր նախկին դիրքերին, դեղերն այդքան իջնելու են: Վստահեցնում եմ՝ ներմուծողների կողմից անհարկի թանկացումներ չեն եղել»: Պարոն Ուլիխանյանը չի կիսում այն տեսակետը, թե դեղերի շուկայում կան կամայականություններ. «Մենք ամեն րոպե ենք դիտարկումներ իրականացնում: Հենց այս պահին էլ մեծածախ ընկերությունները գների իջեցում են անում: Նրանք անգամ կոմպենսացիա են դեղատներին՝ ավել քանակի դեղորայք են տրամադրում: Դեղերի մեծ մասը ներկրվում են եւ կախված, թե գնային քաղաքականություն են իրականացնում դրսի կազմակերպությունները, մենք էլ փոխում ենք գները»: Նա նաեւ ընդգծեց, որ նախարարությունում ունեն տեսչություն, որը ՏՄՊՊՀ-ի հետ ունի պայմանագիր, ըստ որի՝ հանձնաժողովին են ներկայացնում հակամենաշնորհային դեպքերը եւ այդպիսով պատժում կամայականություն անող ընկերություններին: Սակայն նման դեպքեր, ըստ նրա, չեն եղել: