Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչ ազդեցություն է ունեցել դրամի արժեզրկումը սննդամթերքի վրա. ԱՎԾ-ն տվյալներ չունի (տեսանյութ)

Տնտեսություն
5697e4bfc95b29643b255d3588178544

1.3 տոկոս գնաճ. այս գնաճն արձանագրվել է   այս տարվա նոյեմբեր ամսին, հոկտեմբերի համեմատ: Իսկ վերջին երեք ամիսների գնաճը կազմում է 2.7%: Այսօր ամփոփելով նախորդ 3 ամիսների գների վիճակագրությունը՝ նշեց Ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության եւ միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը: Վերջինս ներկայացրեց նաեւ սպառողական շուկայում կատարված գնային այլ փոփոխությունները: Աշնան ամիսներին ավելի բարձր գնաճ է արձանագրվել, քան նախորդ տարի: Գնանկում արձանագրվել է մսամթերքի շուկայում, իսկ ահա հացամթերքի եւ կաթնամթերքի շուկայում տեղի է ունեցել գնաճ՝ հացամթերք 0. 5 տոկոս, կաթնամթերք՝ 2.3 տոկոսով: Նրա խոսքերով, սակայն, դեկտեմբեր ամսվա ամփոփիչ տվյալները պարզ կդառնան միայն ամսվա վերջին աշխատանքային օրը։ Ինչ վերաբերում է հացի գնին, ապա դոլարի արժեւորումը եւ դրամի արժեզրկումը կտրուկ ազդել է գնի վրա, սակայն առայժմ նախնական տվյալներ չի հրապարակում: Պարոն Մարտիրոսյանը միաժամանակ հիշեցրեց, որ մեզ մոտ, ինչպես պատմությունն է ցույց տվել ամեն տարի, դեկտեմբեր ամսին տեղի է ունենում գնաճ՝ ինչպես պարենային, այնպես էլ ոչ պարենային ապրանքների գների շուկայում: Ի դեպ, կաղամբի գինը նախորդ ամսվա համեմատ բարձրացել է մեկ տոկոսով, իսկ կարտոֆիլի գինը վերջին տարիների համեմատ ամենաշատն է բարձրացել՝ մոտ տասներեք տոկոսով, սակայն վերջին օրերին գնի նվազում է նկատվում: