Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարորդները մինչեւ հունվարի 15-ը ժամանակ են տվել քաղաքապետարանին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
gazel11

Գազի գնի բարձրացման դեմ գործադուլ անող վարորդները ժամանակավորապես դադարեցրել են իրենց ակցիաները։ Ինչպես «Ա1+»-ի հետ զրույցում նշեցին վարորդները, նրանք կաշխատեն մինչեւ հունվարի 15-ը։ Այնուհետեւ Երեւանի քաղաքապետի հետ հանդիպում տեղի կունենա եւ հստակ կիմանան իրենց անելիքները։ Որպես խնդրի ժամանակավոր լուծում գազի գինը 230 դրամից դարձել է 200 դրամ։ Հիշեցնենք, որ 2 օր վարորդները նախազգուշական ակցիա անցկացրին՝ երթուղի դուրս չգալով։ Նրանք բողոքում էին, որ գազի գնի բարձրացման պատճառով 12-14 ժամ աշխատելով նույնիսկ 1000 դրամ չէին կարողանում տուն տանել։ Ի դեպ, մարզերում գազի գինը մնացել էր նույնը, միայն Երեւանում է այն թանկացել։