Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուկրաինական համայնքն Ամանորին պատրաստվում է նաեւ հայերեն (տեսանյութ)

Քաղաքականություն
JVFWMuk5NHA

Հայաստանում ուկրաինական համայնքը պատրաստվում է ամանորյա համերգին։ Երգացանկում միայն ուկրաինական ազգային երգեր չեն։ «Ուկրաինական համայնքը կարելի է ասել ամենաակտիվն է, որովհետև մենք միշտ վառ ենք երևում, մեր համույթը շատ գեղեցիկ է, և երբ մենք ուկրաինական զգեստներով բեմ ենք բարձրանում, բոլորը հիանում են մեզանով»,-ասում է ՀՀ-ում ուկրաինական համայնքի նախագահ Աննա Հարությունյանը։ Համույթի անդամները պրոֆեսիոնալներ չեն։ Երգչախմբի գեղարվեստական ղեկավար Նունե Հարոյանը նշում է, որ իրենք բոլորը էնտուզիաստներ են. ոչ մի ֆինանսական կախում չկա՝ շատ սիմվոլիկ, շատ քիչ, ուղղակի մարդիկ գալիս են էստեղ իրենց հայրենասիրական պահանջներին հագուրդ տալու։ Ուկրաինական համայնքի անդամ Նադեժդա Պասյուկը մասնագիտությամբ շինարար-ինժեներ է։ Երգը օգնում է նրան մոռանալ առօրյա հոգսերը։ Ամուսնու և որդու մահից հետո Հայաստանում մնացել է մենակ։ Ընդմիջումներին համույթի անդամները քննարկում են Ուկրաինայում տիրող իրավիճակը. «Մեր ողբերգությունն է, որ հիմա էդքան դժվար ժամանակներ են Ուկրաինայի համար»։   Մանրամասները դիտեք տեսանյութում։