Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սիրելի աշխատանքը վերածվել է բիզնեսի. սիրիահայերը գոհ չեն վաճառքից (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
LHjmEiIsAbQ

Արեւելյան քաղցրավենիքի բույրը տարածվել է Կառավարության շենքում։ Տիկին Փառանձեմը գիտի արեւելյան խոհանոցի գաղտնիքները։ 15 տարի է` այդ գործով է զբաղվում։ Սիրիական պատերազմը պատճառ է դարձել, որ 2,5 տարի արդեն հալեպցիների փոխարեն երեւանցիները համտեսեն նրա պատրաստածը։ «Ես մի լավ նշանաբանով եմ առաջ գնում. փնտրողը միշտ գտնումա, ուր էլ գնայինք, դժվարություն էր լինելու՝ մեծ կամ փոքր»,- ասում է նա։ Սիրիահայ մշակույթի շունչը ընդամենը երեք օր ներկայացվում է մեկ հարկի տակ։ Քաղցրավենիքից մինչեւ արեւելքին հատուկ փայլով ձեռագործ աշխատանքներ։ Զարսինէ Քէքլիկեանը ժամանակը զուր չի կորցնում. մինչ հաճախորդները կմոտենան, նա գործում է։ 3 ամիս է, ինչ Հայաստանում է, հրապարակայնորեն իր աշխատանքները ներկայացնում է առաջին անգամ, բայց հույս ունի, որ շուտով սիրելի աշխատանքը կվերածվի շահավետ բիզնեսի. «Մենք ասոնք հաճույքի համար կաշխատեինք, մեր ձեռքի գործնա, մենք էինք հագնում, նվիրում էինք։ Իսկ պատերազմից հետո գործ դարձավ, որ կարողանանք ապրել»։ Հայաստանում վաճառքի ծավալներից սիրիահայ գործարարները այդքան էլ գոհ չեն։ Հասկանում են՝ տնտեսական այսպիսի ծանր վիճակում մարդիկ միայն օրվա հացի մասին են մտածում։ Սիրիահայերի ցուցահանդես-վաճառքը Կառավարության նիստերի դահլիճում բաց կլինի մինչեւ դեկտեմբերի 19-ը։ Ավելին՝ տեսանյութով