Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էսօրվա վիճակը չի խանգարի մյուս տարվա տնտեսական աճին (տեսանյութ)

Քաղաքականություն
arm137164190016

Ազգային ժողովը պատրաստվում է պարզաբանումներ լսել Տնտեսական մրցակցության հանձնաժողովից, հասկանալու համար, թե որ առեւտրային կազմակերպություններն են առաջին անհրաժեշտության ապրանքների անհարկի թանկացումներ արել «Ալյուրը օրինակ թանկացել է համաչափորեն... ասենք ծախել էին տարբեր ընկերություններ տարբեր իրարամերժ բաներ կան, ասենք մի ընկերությունը 27 տոկոս է թանկացրել, մյուսը՝ 12,5 տոկոս։ Այստեղ հիմա հիմնավորում, ինչի՞ ես դու 27 տոկոս թանկացրել»,- ասում է ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Վարդան Այվազյանը։ Օրենքը նախատեսում է, թե որ դեպքերում նրանք իրավունք ունեին գներ բարձրացնել՝ խուճապային իրավիճակներից օգտվելը դրանց մեջ չէր մտնում։ Բացի դրանից, նրանց մեծ մասն իրենց ապրանքները բերել են 4-ից 6 ամիս առաջ, երբ դրամը հանգիստ էր. «Որը իր ապրանքը անհարկի, առանց հիմնավորման թանկացրել ա տաս անգամ, ութ անգամ, որեւէ մեկը որ ասենք, դոլարային չենջի... դու իրան լիցենզիա ես տվել, ասել ես պահպանի դոլարային չենջի հետ կապված խնդիրները, վաղը դրա էդ չենջից զրկելու, լիցենզիան բանկի ձեռքից առնելու, դոլարը բաց չթողնելու համար պատժի ենթարկելու գործն էլ պետությանն է«,-մեկնաբանում է Այվազյանը։ Նա համոզված է, որ մեր կառավարությունը ճիշտ արձագանքեց եղած խուճապին, ոչ միայն դոլարը պահեստավորեց, այլ նաեւ պահեստավորածին համարժեք դրամը։ Սակայն խուճապը հասցրել էր արդեն գերարժեւորել դոլարը, ով ասես դոլար էր ուզում գնել «Ասում են բա ոնց եղավ։ Այ սենց եղավ, որ ասեցին, որ ասեցին, որ արտարժույթի մեծ խմբաքանակ չի թույլատրվում միանգամից դուրս հանել ու միանգամից սկսեց կարգավորվել դաշտը»։ Հանրապետական պատգամավորը տրամաբանական է համարում, որ դոլարի մի մեծ հատված Հայաստանից արտահոսեց Ռուսաստան մեր երկրում գործող ռուսական կազմակերպությունների միջոցով։ Իրենք պայմանագիր ունեն Հայաստանում գործող բանկերի հետ «Նրանք իրենց հավաքած դրամի քանակությունը, հո չէին կարող դրամը տանել Ռուսաստան, ռուս ակցիաներին, կամ տիրոջը կամ բաժնետերին, հո չէր կարող դրամ աշխատավարձ տար»։ Վարդան Այվազյանը քիչ հավանական է համարում, որ վերջին օրերի անոմալիան մոտ առաջիկայում կրկնվի, վերջին անգամ ինքը նման դեպք հիշում է 1998-ին ռուսական ռուբլու դեֆոլտի ժամանակ։ Բայց այս ճգնաժամերն իրենց լավ կողմերն ունեն. «Անշարժ գույքի շուկայում որոշակի խնդիրները միանգամից հստակեցվավ, դոլար դրամ փոխհարաբերությունը գալու ա կանգնի իրա ռեալ դաշտի վրա, ապրանքային շուկաներում հստակ կարգավորվում ա՝ որ մի ապրանքի գինը ինչքան ա դառնալու, առաջին անհրաժեշտության ապրանքները հանած»։ Դեռ ինչքան կիջնի դոլարը այսօրվա կայունացման ֆոնին, պարոն Այվազյանը ամենայն վստահությամբ չի կարող ասել, ենթադրում է, որ մեկ դոլարը կանգ կառնի 470-480 դրամի վրա։ Հաջորդ տարվա բյուջեով էլ է այդքան նախատեսվում։ Այս օրերին Հայաստանի ֆինանսական շուկայում տեղի ունեցածը կազդի մյուս տարվա բյուջեի կատարման վրա, սակայն, ըստ Վարդան Այվազյանի, չի խանգարի տնտեսական աճին։