Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լիլիթ Մկրտչյանը գրավեց 3-րդ տեղը

Սպորտ
sport-chess-lilit1

Հայաստանի կանանց շախմատի հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանը երրորդ տեղը գրավեց լեհական Վրոցլավ քաղաքում ավարտված միջազգային մրցաշարում: Այսօր կայացած վերջին տուրում, մեր գրոսմայստերն անսպասելի պարտվեց մրցաշարի ետնապահ Մարթա Բարտելին: Այդպիսով, նա 9 հնարավորից վաստակեց 5 միավոր եւ լեհ շախմատիստուհի Մոնիկա Սոչկոյի եւ բելառուսցի Նաստասիա Զյազյուլկինայի հետ բաժանեց 3-5-րդ տեղերը, սակայն լրացուցիչ գործակիցներով Լիլիթ Մկրտյանը հռչակվեց երրորդը: Մրցաշարի հաղթող դարձավ Լեհաստանի ներկայացուցիչ Կլաուդիա Կուլոնը, որը 6 միավոր վաստակեց եւ կես բալով առաջ անցավ լեհացի Կարինա Շեպկովսկա-Հորովսկայայից: