Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հետապնդել են Ժիրայր Սէֆիլյանի տիկնոջը և երեխային

Քաղաքականություն
unnamed221

 «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման հաղորդագրությունը. Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, ժամը 16:30-17:00-ի ժամանակահատվածում ՎԱԶ 2106 մակնիշի սպիտակ գույնի ավտոմեքենայով չորս անծանոթ տղամարդիկ հետապնդել են Ժիրայր Սէֆիլյանի տիկնոջը՝ Նանոր Սեֆիլյան-Բարսեղյանին և նրանց մանկահասակ երեխային: Հետապնդողների ավտոմեքենայի կողապակիները մգեցված են եղել, իսկ դիմապակին՝ թափացինկ: Նանոր Սէֆիլյան-Բարսեղյանը երեխայի հետ միասին իր անձնական օգտագործման ավտոմեքենայով ուղևորվել է Մերգելյան ինստիտուտի մոտակայքից դեպի Զեյթուն թաղամասում գտնվող իրենց բնակարան: Տուն հասնելուց հետո հետապնդողները որոշ հեռավորության վրա իջել են ավտոմեքենայից և սպասել, մինչև Նանոր Սէֆիլյան-Բարսեղյանը կայանել է իր ավտոմեքենան և երեխայի հետ միասին բարձրացել տուն: Այնուհետև նրանք ևս որոշ ժամանակ մնացել են նույն տեղում և հեռացել: «100-ամյակը առանց ռեժիմի» շարժումը հերթական անգամ փաստում է, որ այսօրինակ ոստիկանապետական քայլերը որևէ ազդեցություն չեն ունենալու մեր հետագա ընթացքի վրա: