Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավարտվել է նպաստառուների կեղծ ցուցակի գործի նախաքննությունը

Հասարակություն
IMG_2059-Medium-1-1

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է նպաստառուների ցուցակում ընդգրկելու համար Սպիտակի սոցիալական ծառայության տարածքային գործակալության աշխատակցի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցներով պարզվել է, որ Սպիտակի սոցիալական ծառայության տարածքային գործակալության աշխատակիցը, պատասխանատու լինելով ապահովել իր սպասարկման տարածքում՝ Լոռու մարզի Լեռնավան համայնքում, բնակվող անձանց սոցիալական ծառայությունները, այդ թվում՝ ընտանեկան նպաստի տրամադրումը, բնակիչներից պահանջել և ստացել է ապօրինի վարձատրություն։ Մասնավորապես, բնակիչներին Լոռու մարզի Սպիտակի սոցիալական ծառայության տարածքային գործակալության նպաստառուների ցուցակում իր լիազորությունների շրջանակում ընդգրկելու և ընտանեկան նպաստ տրամադրելու համար Լեռնավան համայնքի համայնքապետարանի առաջատար մասնագետի միջոցով պահանջել և շարունակաբար 2014 թվականի հունվար, հունիս և սեպտեմբեր ամիսներին ստացել է ապօրինի վարձատրություն: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Սպիտակի սոցիալական ծառայության տարածքային գործակալության աշխատակցին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ համայնքապետարանի առաջատար մասնագետին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-311.1-րդ հոդվածի 1-ին մասով։ Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, 2014 թվականի դեկտեմբերի 16-ին ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին, մեղադրական եզրակացությունը հասատատվել է և գործն ուղարկվել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան: ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին